Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա. Արսեն Համբարձումյան

Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։ Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դրվել», – ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։ «Ազատության» դիտարկմանը, թե խմբակցությունը ժամկետների հետ կապված խնդիր էր տեսնում, Համբարձումյանն այսպես արձագանքեց. – «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետն էլ ինքնանպատակ չպետք է դիտարկել։ Մենք մշտապես արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կապել են այն անհրաժեշտ քայլերի և գործողությունների հետ, որոնք ձեռք են բերվել քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում և ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում։ Դեկտեմբերի հետ կապված մեր մտահոգությունը պայմանավորված է հենց դրանով, որ իրատեսական չենք համարում մինչև դեկտեմբեր այն քայլերի և գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտաբար պետք է նախորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», – ասաց Համբարձումյանը։ Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ինչ է ասել 18-ամյա Դավիթ Մինասյանը փաստաբանին (video) Ավինյան, եկեք կրուտիտ եղեք․ Մեսրոպ Մանուկյանը խայտառակեց քաղաքային իշխանությանը (video) Ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից ցածր մինչև 1 աստիճան, տեղումների քանակը՝ նորմային մոտ Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ո՞ւմ խղճին է սա, Դավիթին զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից. 2-5 տարի ազատազրկում է սպառնում (video) Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ. Տեր Ավետիք Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց Փաշինյանի հետ եկեղեցում միջադեպի հետևանքով (video) Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»․ Ռուբիո 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Հրապարակվում է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը Ես բժշկուհի եմ, խնդրում եմ՝ թույլ տվեք տղայիս տանը տիրություն անեմ․ Դավիթի մայր (video) Իսրայելական հարձակման հետևանքով Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան «Ձեր դավաճանության համար այլ երկրում ձեզ կգնդա*ահшրեին»․ արցախցին՝ իշխանականներին (video) Brunello Cucinelli, կամ՝ վարկով հեռուստացույցից մինչև ավելի քան 5000 դոլար արժեցող կիսաբաճկոն. Արարատ Միրզոյանը գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը.168.am Դավիթի նկատմամբ եկեղեցում ոտնձգություն է եղել, հետո հայտնվել է գետնին. փաստաբանը մանրամասնեց (video) «Հրապարակ»․ Իջեւանում աղանդավորներ են հայտնվել Թրամփն այսօր կդիմի ազգին․․․ «Նիկոլը 20 հազար դրամ է բաժանել ու պայման դրել»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Այգեձորի կամուրջը վթարային է դարձել՝ փակվել ՔՊ-ն թշնամություն է գեներացնում, փողոցային վիճակ է, ասֆալտին ծեփելով են ձերբակալում (video) Իրանական հարվածից Իսրայելում 14 մարդ է վիրավորվել, այդ թվում և երկու երեխա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am