«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:
Իսկ մինչ Երեւանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը:
Ներկայացված 2017թ. տարեկան հայտարարագրում նա անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել, չկան նաեւ փոխառություններ եւ դրամական միջոցներ:
Գարիկ Ղուկասյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 606 800 ՀՀ դրամ:
Հավելենք, որ օգոստոսին Երեւանի ոստիկանապետ էր նշանակվել Արտակ Պողոսյանը, ով, սակայն, պաշտոնավարեց ընդամենը երկու ամիս»:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը