Այսօր տեղեկացա, որ ուսումնական նախորդ տարվա ավարտին, եղել են ուսանողներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ կիսամյակն ավարտել են գերազանցությամբ միմիայն ակտիվ քաղաքական պայքարում ներգրավված լինելու համար։ Գերազանց են ստացել, գովաբանվել են, որ փողոցային պայքարի համար ջանք չեն խնայել, բայց իմացա նաև, որ «գերազանցիկները» քննարկում ու «վատ» գույներով են բնութագրում այն դասախոսներին, որոնք բավարարվել են՝ ընդառաջելով «բավարար» գնահատականը։
Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, քաջ գիտակցում եմ, որ ինքներդ երազում էիք երկար սպասված փոփոխությունը, բայց խնդրում եմ՝ շարունակեք կրթել, առանձին գնահատելով մարդկային որակները՝ այդ թվում հայրենիքը սիրելն ու հանուն գաղափարի պայքարելը՝ տարանջատելով գիտելիքից։
Պայքարող տեսակն իր տեղն ունի, գիտելիքի կրողը՝ իր։
Առանձին-առանձին կենսական նշանակություն ունեն մեր ապագայի հարցում, չի կարելի նույնականացնել. արժևորենք տարանջատ։
Բաբկեն Պիպոյանի էջից
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը