Հասարակությունը վստահում է Նիկոլ Փաշինյանին ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագրին

Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականից կիսանախագահականից դարձավ պառլամենտական հանրապետություն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր երկիրը դեռ պատրաստ չի պառլամենտական հանրապետություն կոչվել: Մեր երկրում, որևէ քաղաքական կուսակցություն չունի բարձր վստահություն: Կուսակցությունների ներքին համակարգերի և քաղաքական ավանդույթների բացակայության պայմաններում, հասարակության կողմից քաղաքականության մեջ ընկալվում են կոնկրետ անհատները: Այսօր էլ հասարակության մեծ մասը վստահում է Նիկոլ Փաշինյան անհատին և ոչ թե՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Որպես փաստաբան և քաղաքացի, կարծում եմ, որ երկրում ստեղծված երկիշխանության և պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտվել միայն սահմանադրական ճանապարհներից: Ընդ որում, վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ-ն արձակելու ճանապարհը կարող է վտանգավոր դառնալ և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել, եթե խորհրդարանական մեծամասնությունը այլ անձի ընտրի վարչապետի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նույն հոդվածը ներկայացնում է նաև այդ իշխանությունն իրականացնելու ձևերը՝ . ազատ ընտրությունները, . հանրաքվեները, . Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձինք: Ժողովրդի իշխանությունն իրականացնելու այլ սահմանադրական ճանապարհ չկա: Այս համատեքստում, կարելի է հանրաքվեի միջոցով նախաձեռնել Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, վերականգնել կիսանախագահական կառավարման ձևը, կազմակերպել նոր նախագահական ընտրություններ և նոր ԱԺ ընտրություններ, ինչպես նաև դատական իշխանությանն օժտել անկախության նոր երաշխիքներով: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 63 անգամ
Լրահոս
25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով #ՈՒՂԻՂ․ Էրդողանի փեսան դուրս է եկել Ալիևի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով Սահմանադրական դատարանը նոր նախագահ կընտրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am