Խաչիկ Ասրյան. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է քննարկումներ` քաղաքական թեմաներով

  • Պատվախնդի՛ր Հայեր
    Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիս
    ամիսներին, նախկին և ներկա իշխանությունների հստակ
    պայմանավորվածությունների արդյունքում, տեղի ունեցավ պետական
    կազմակերպված հեղաշրջում, ասել է թե՝ իշխանափոխություն:
    Իշխանափոխություն, որի վտանգը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի
    համար մոտ ապագայում լինելու է շատ ավելի կործանարար, քան մինչև հիմա
    տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմները:
    Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում սույն թվականի մայիսի 8-ից մինչ
    օրս:
    Արկածախնդիր և հայաստանակործան «նիկոլյան իշխանությունը»
    շուրջ հինգ ամիս է, բացառապես պոպուլիզմի, ստի, կեղծիքի, իսկ արտաքին
    հարաբերություններում՝ քծնանքի ու քամելիոնական վտանգավոր խաղերի
    շնորհիվ, ջանք ու եռանդ չի խնայում էյֆորիկ կամ զոմբի վիճակում
    անընդհատ պահել արցախյան հերոսամարտ հաղթանակած Հային։
    Միանգամից հիասթափեցնեմ սուրբ Հայաստանը դավաճանող
    աթեիստներին. աստվածամերժնե՛ր, մենք Հայաստան չունենք ձեր միջոցով
    հանձնելու, վաճառելու Հայաստանակործան արևմուտքին և վե՛րջ:
    Սույն թվականի սեպտեմբեր ամսին մայրաքաղաք Երևանը, հատկապես
    Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, առատ էր
    տարաբնույթ կինոներկայացումներով. թրիլերից մինչև կոմեդիա,
    մարտաֆիլմից մինչև ֆանտաստիկա։
    Եվ այդ արհեստական ու խայտառակ տեսարաններին մասնակցում էին
    ինչպես արժանավոր հայորդիներ, այնպես էլ «քաղաքական դիակներ»: Այս
    ամենի հիմքում կրկին ու կրկին ընկած էին քաղաքական անփառունակ զենք
    հանդիսացող անսահման պոպուլիզմը, սուտն ու կեղծիքը, տգիտությունը,
    նախանձն ու եսականությունը, առաջադեմ հայ ազգին սևերի ու
    սպիտակների բաժանելու խղճուկ փորձը:
    Անկախ այն փաստից, որ Երևանի ավագանու արտահերթ
    ընտրություններում Երևանի ընտրողների շուրջ 60 տոկոսը, չմասնակցելով
    ընտրություններին, մերժեց «նիկոլյան իշխանությանը», իսկ
    ընտրություններին մասնակցած ընտրողների 80 տոկոսն էլ մերժեց
    ընտրացուցակի մյուս 11 կուսակցություններին և դաշինքներին,
    այնուամենայնիվ, ես քաջալերում և ոգեշնչում եմ Երևանի ավագանու
    արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր ընտրողներին, այդ թվում
    1
  • պարտություն կրած քաղաքական կուսակցությունների, դաշինքների
    ղեկավարներին, ավագանու անդամի թեկնածուներին՝ նրանց պատգամելով.
    «Հայոց ազգային անկախ պետականության կառուցմանն ու
    Հայաստանի հզորացմանը նվիրի՛ր գիտակցական ողջ կյանքդ։ Սա՛ պիտի
    լինի յուրաքանչյուր հայաստանապաշտ հայ մարդու ապրելու ու գործելու
    նպատակը»։
    Ավարտվե՛ց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
    Սթափվե՛ք, հայրենակե՛րտ քաղաքացիներ:
    Միշտ գիտակցե՛ք, որ հայատյաց ոսոխները՝ Ադրբեջանն ու Թուրքիան,
    հայոց սուրբ հողի սահմանագծի վրա կանգնած լինելով, 24-ժամյա ռեժիմով
    արթուն են և զգոն, ու հրճվանքով սպասում են Հայաստանի գործող
    իշխանության կողմից հայ ժողովրդին պաշտոնապես սևերի ու սպիտակների
    բաժանման արդյունքում ձևավորված ատելության հաղթանակին՝
    քաղաքացիական պատերազմին։
    Երբե՛ք չընկրկեք, չգայթակղվեք, չթուլանաք, պատվախնդի՛ր եղբայրներ
    և քույրեր: Բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայունը հայոց
    սուրբ հողն է: Մնայունը, թուրք ոսոխներից ազատագրված, հայոց սուրբ հողն
    է: Մնայունը, հայերիս ի վերուստ տրված, հայկական բարձրավանդակն է,
    հայոց պետականությունն է ու սրբագույն հայ ազգն է:
    Հայրենատե՛ր Հայեր
    Հաշվի առնելով վերջին 27 տարիների ընթացքում իմ հայրենանվեր
    գործունեությունը, որը բացառապես ուղղված է եղել և լինելու է ինչպես հայ
    ժողովրդի, այնպես էլ հայոց նորանկախ պետականության և՛ ներքին, և՛
    արտաքին անվտանգության ապահովմանը, հաշվի առնելով վերջին 15
    տարիների ընթացքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած, 1.500
    հայրենասիրական միջոցառումներ կազմակերպած և 45.117 անդամ ունեցող
    փորձաշատ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության (hayocartsivner.am) ամուր հիմքի վրա ստեղծված, հայ
    ընտանիքում ծնված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային
    քրիստոնյա կուսակցության նախագահության պահանջը՝ այսօրվանից սկսում
    ենք կազմակերպել բաց հանդիպում-քննարկումներ՝ քաղաքական
    թեմաներով, որոնք կլինեն ինչպես, Հայաստանի գյուղական և քաղաքային
    համայնքներում բնակվող, Հայաստանաշենությամբ, ասել է թե՝
    ընտանիքաշենությամբ ապրող բնակիչների, այնպես էլ Հայաստանի
    Հանրապետության պաշտոնաթող և գործող նախագահների ու
    պաշտոնաթող վարչապետների, Ազգային ժողովի ղեկավար կազմի ու
    խմբակցության ղեկավարների, Հայաստանում գործող կուսակցությունների և
    քաղաքական դաշինքների ղեկավարների, քաղաքական վերլուծաբանների ու
    մեկնաբանների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների,
    պահեստազորի զինվորական գործիչների, մտավորականների,
    հոգևորականների, երիտասարդների և ուսանողների,
    հրապարակախոսների, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների, սոցիալական
    ցանցերում հանդես եկող բլոգերների և մյուս մտահոգ անհատների հետ՝
    օրակարգում բացառապես քննարկելով հայկական բարձրավանդակի ու հայ
    2
  • ժողովրդի և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգության, Հայաստանի արտաքին
    քաղաքականության, այն է՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցության,
    Հայաստանի ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակների, և
    Հայաստանում առաջիկայում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ
    ընտրությունների հետ կապված խիստ կարևոր թեմաներ՝ ակնկալելով
    յուրաքանչյուրի պատմական դերակատարությունը՝ մեծ և հզոր քրիստոնյա
    Հայաստան կառուցելու առաքելության մեջ:
    Նորանկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար անվտանգ ու
    արժանապատիվ ապագա ստեղծելու, կառուցելու սուրբ գործին անմիջապես
    մասնակցություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել (010) 43-50-34
    կամ (077) 81-11-11 հեռախոսահամարներով և այցելել Երևան քաղաքում
    գտնվող «Հայոց Արծիվների» գլխավոր գրասենյակ՝ «Արծվատուն»:
    Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am