ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով

Ինչ համար են խորհրդարանական ընտրությունները ու ինչ համակարգ է ենթադրում համամասնական ընտրություններով ձևավորված կառավարման համակարգը: Դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ճանապարհներ, իսկ ժողովուրդը նրաց ասում է այո կամ՝ ոչ: Նրանցից ով ամենաշատը ԱՅՈ է ստանում, նա էլ մոտակա 5 տարվա ընթացքում կառավարում է երկիրը, իսկ մնացածները քննադատում են: Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում: Նախկինները ուզուրպացրել էին իշխանությունը և երկրի ռեսուրսները օգտագործում էին իրենց նեղ խմբակային շահերի համար: Դա ավազակապետության բովանդակությունն էր: 2016-ի ապրիլյան պատերազմի պատճառով նրանք կորցրեցին իրենց լեգիտիմության վերջին փշրանքները, այսինքն՝ անգամ անվտանգությունը չէին կարող ապահովել: Դա վերջի սկիզբն էր: Վերջը այս տարվա ապրիլն էր: Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու ու ոնց ենք ապրելու: Իշխանությունը պատկանում է կուսակցություններին ու չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որը կարողանար թեկուզ մեկ անձի շնորհիվ որոշակի կայունություն ապահովեր: Կուսակցական համակարգը փլուզված է, դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ունեցեղ կուսակցություններ, չկա և ապագայի նախագիծ: Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որը շուրջը համախմբվել են տարբեր անձեր՝ տարբեր նպատակներով: ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության: Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է: Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական նախագիծ չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձի, որն իր նախագիծը հանրությանը չի առաջարկել և, բնականաբար, նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու նախագծի համար չեն նրա շուրջը համախմբվել: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու` այսինքն ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում: Հիմա սկսելու են հարցնել, թե բա սա ինչի համար ես գրում ու ինչ ես առաջարկում: Ոչինչ էլ չեմ առաջարկում, իրավիճակն եմ նկարագրում: 2017-ի ընտրություններից հետո ասել եմ և այդ ասածը կարելի է գտնել կայքերում, որ այս խորհրդարանը ժամանակավոր է և որ իշխանությունը ընտրություններով չի փոխվելու: Այդպես էլ եղավ: Հիմա էլ եմ ասում, այն խորհրդարանը, որը շուտով ընտրելու ենք, նույնպես ժամանակավոր է: Հանրային վստահություն ունեցող կուսակցություններ երբ ձևավորվեն, մենք խորհրդարանական ճգնաժամում կհայտնվենք, որովհետև նրանք խորհրդարանից դուրս են լինելու: Դա կենթադրի նոր ընտրություններ, իսկ ժամանակը սկսել է արագ պտտվել: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով #ՈՒՂԻՂ․ Էրդողանի փեսան դուրս է եկել Ալիևի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am