Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):
Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը