Ասանժը WikiLeaks-ի նոր գլխավոր խմբագիր Է նշանակել
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, պորտալի նոր գլխավոր խմբագիր է նշանակել իսլանդացի լրագրող Քրիստին Խրաֆնսոնին, որն ավելի վաղ զբաղեցնում էր կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը: «Արտակարգ հանգամանքների կապակցությամբ, երբ Ջուլիան Ասանժը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, վեց ամիս մեկուսացման մեջ Է գտնվում Էկվադորի դեսպանատանը, Ասանժը Քրիստին Խրաֆնսոնին նշանակել Է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր»,-ասված է հայտարարության մեջ: Ասանժը «կշարունակի զբաղեցնել WikiLeaks-ի հրատարակչի պաշտոնը»:
