Նավթի համաշխարհային գների աճի մեղավորը Թրամփն է
Նավթի համաշխարհային գների աճի մեղավորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ մեկնաբանելով ՕՊԵԿ-ին ուղղված Թրամփի քննադատությունը եւ կարտելի անդամներին ներկայացրած նավթի գների նվազեցման նրա պահանջը, փոխանցում է Tasnim-ը: «ԱՄՆ նախագահը, որն ինքն է նավթի գների աճի եւ շուկայի անկայունության հիմնական մեղավորը, մեղադրում է ՕՊԵԿ-ին՝ այն դեպքում, երբ կազմակերպությունն արտադրության համար օգտագործել է իր բոլոր հզորություններն ու հնարավորությունները»,- նշել է Իրանի նավթի նախարարը: Ըստ նրա՝ Թրամփը փորձում է կրճատել Իրանի նավթի արտահանումը եւ միաժամանակ ցանկանում է, որ նավթի գները չաճեն:
