Ռուսաստանը ձերբակալել է Իլ-20-ը խոցած սիրիացի զինվորականներին
Սիրիական բանակի բոլոր զինծառայողները, որոնք կապ ունեն ռուսական ռազմական Իլ-20-ի խոցման հետ, ձերբակալվել են: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բացառված չէ, որ ձերբակալությունը կապ ունի հայտարարված քրեական գործի հետ: Սեպտեմբերի 18-ին РИА Новости գործակալությունը հայտնել էր միջադեպի փաստով քրեական գործի հայտարարման մասին:
