ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան համատեղ հռչակագիր են ընդունել

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան կոչ են արել համաշխարհային հանրակցությանը, մասնավորապես ՄԱԿ-ին, ավելացնել Սիրիային ցուցաբերվող օգնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սիրիական կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, որը սեպտեմբերի 7-ին ընդունվել Է Թեհրանում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքներով: «ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները կոչ են արել միջազգային հանրակցությանը, մասնավորապես ՄԱԿ-ին ու նրա հումանիտար ստորաբաժանումներին, ավելացնել իրենց օգնությունը՝ Սիրիային լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու, ականազերծման, ենթակառուցվածքի հիմնական օբյեկտների, ներառյալ սոցիալ-տնտեսական օբյեկտների վերականգնման հետ կապված հումանիտար գործունեությանն օժանդակելու ճանապարհով»,-ասված Է հռչակագրում: Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հայտարարում են իրենց հանձնառությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին, ասված Է փաստաթղթում: Կողմերը «վճռական պատրաստակամություն են հայտնել դիմակայելու Սիրիայի ամբողջականության խախտմանն ուղղված անջատողականությանը»: Ամփոփիչ հռչակագրում ընդգծվում Է, որ սիրիական ճգանաժամի ռազմական լուծում գոյություն չունի, այն կարող Է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Պետությունների ղեկավարները նշել են «Սիրիայում իրենց բնակության սկզբնական վայրեր փախստականների ու ներքին վերաբնակների անվտանգ ու կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»: Նշվում Է, որ նախագահները «պայմանավորվել են քննարկել սիրիացի փախտականների եւ ներքին վերաբնակների խնդրին նվիրված միջազգային խորհրդաժողով գումարելու գաղափարը»: Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան կշարունակեն բոլոր ջանքերը ներդնել Սիրիայում քաղաքացիական անձանց պաշտպանելու եւ երկրի հումանիտար իրադրության բարելավման համար, ասված Է հռչակագրում: Կողմերը պայմանավորվել են, որ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am