Ալիևի հրամանով նշանակվել են մի քանի շրջանների նոր ղեկավարներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նշանակվել են մի շարք շրջանների նոր ղեկավարներ. հայտնում է АзерТАдж-ը: Այսպես` Գեդաբեկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար է նշանակվել Իբրահիմ Էնվեր օղլու Մուսթաֆաևը, Գյանջայի ղեկավար է նշանակվել Նիյազի Մուզաֆար օղլու Բայրամովը, Աղդամի շրջանի ղեկավար է նշանակվել Վաղիֆ Բահման օղլու Հասանովը:
