Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը կարևոր քայլ արեց՝ միաձայն ընդունելով բանաձև, որով պահանջում է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու արցախահայերի անվտանգ վերադարձի ապահովումը։

Այսինքն, Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։

Այս իշխանության պատճառով մենք մշտապես նահանջողի դիրքերում ենք։

Սա կարևոր քայլ է: Առհասարակ, մեծ ու համակարգված աշխատանք պետք է տանել բոլոր այն մարդկանց, երկրների հետ, որոնք մեր պոտենցիալ դաշնակիցներն են։

Այս բանաձևը Սփյուռքի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է։

Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով, և նրանք դատվում են ամբողջությամբ հորինված մեղադրանքների հիման վրա։

Ուզում եմ ընդգծել, որ այսօր Աբու Դաբիում Հայաստանի վարչապետի ևԱդրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում, իհարկե, չեն հնչել Ադրբեջանում անօրինական պահվող մեր գերիների ու պատանդների վերադարձի հարցերը, ինչպես նաև արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր։

Մենք այդ մասին խոսել ենք ու շարունակելու ենք գործուն քայլեր ձեռնարկել»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am