Միքայել Սրբազանի գործով երկու դատավորներ առանձին շահագրգռվածություն ունեն՝ արդարադատություն իրականացնելու․ Ակլունց

Միքայել Սրբազանի գործով երկու դատավորներ առանձին շահագրգռվածություն ունեն՝ արդարադատություն իրականացնելու։ Նման կասկածներ հայտնեց պաշտպան Հարութ Ակլունցը՝ անդրադառնալով Էդգար Մանասյանի և Վաչե Մարգարյանի կողմից՝ ինքնաբացարկ չհայտնելուն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին կայացրել էր մեղադրական վերդիկտ՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 3-ին հրապարակած դատավճռով՝ Միքայել Սրբազնաին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջում է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Նարինե Հովակիմյանի և Վաչե Մարգարյանի, ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը։ Բողոքների, ըստ էության, քննությունը դեռևս չի սկսվել, դատարանում դեռևս քննարկվում է դատական կազմի դատավորների բացարկի հարցը։ Դատարանն արդեն մերժել է նախագահող Էդգար Մանասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, այժմ քննարկվում է Վաչե Մարգարյանին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդությամբ հիշեցրեց, որ Մարգարյանը քննել և մերժել է Միքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը՝ դիրքորոշում ներկայացնելով։ Սարգսյանն ընդգծեց, որ որոշմամբ Մարգարյանն այնպիսի գնահատականներ է տվել, որն այժմ վիճարկվում է պաշտպանության կողմից, ուստի, ողջամտորեն Մարգարյանը չի կարող դիրքորոշում ներկայացնել՝ իր նախորդ դիրքորոշմանը հակասող։ Արա Զոհրաբյանն էլ հիշեցրեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ նախկին ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ խոսվում է ոմն դատավոր «Հրաչի» մասին, որն «ուզի չուզի՝ կալանավորելու է»։

Այս առումով Մարգարյանը պարզաբանեց, թե ինքն արդեն հայտարարություն տարածել է, որ ինքը չէ այդ դատավորը։ Ինչ վերաբերում է նախկինում իր կողմից բողոքը մերժելուն, ապա Մարգարյանը նշեց, որ իր որոշումը եղել է մինչդատական վարույթում,այս փուլում գնահատման չափանիշներն այլ են։ Նա մերժեց բացարկի միջնորդությունը։ Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ առարկեց, նշեց՝ որոշումն իհարկե կայացվել է, հասկանում են, թե ինչ որոշում է կայացվել։

«Առաջին ատյանի դատարանից տեսնում ենք այդ խախտումների մանկականության աստիճանը»,- նշեց Սարգսյանը, ինչից հետո նախագահողն ընդհատեց․ «Զրկու՞մ եք իրավունքից, թողեք խոսեմ»։ Ըստ Սարգսյանի՝ հատուկ խնդիր կար, որ Մարգարյանը լինի դատական կազմում, ինչն է խնդիրը, որ ամեն գնով ցանկանում է մնալ կազմում։ Հարութ Ակլունցը հայտարարությամբ հանդես եկավ՝ երկու դատավորներն առանձին շահագրգռվածություն ունեն՝ այս գործով արդարադատություն իրականացնելու։

Սրբազան հորը, հիշեցնենք, մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։


Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով բեմադրությամբ ձերբակալություն իրականացնել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 326 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am