Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում

Նշենք, որ անցած շաբաթվա կեսերին ոսկու գինը մեկ ունցիայի համար, հասել էր մինչև 5600 դոլարի: Արծաթի գինը՝ 121 դոլարի:

Եվ ահա, հունվարի 30-ին այս երկու թանկարժեք մետաղների գները կտրուկ նվազեցին:

Այսօր ոսկու գինը տատանվում է 4500 դոլարի սահմաններում, իսկ արծաթինը՝ 72 դոլարի մոտակայքում:

Փորձագետների կարծիքով, այս մետաղների գնի անկումը պայմանավորվեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությամբ՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ նախկինում Թրամփը հայտարարում էր, որ այդ կառույցի կարգավիճակը իրեն արդեն սպառել է:

Իսկ այդ կառույցի ներկայիս նախագահը չի համաձայնվում կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, որի արդյունքում ամերիկյան ապրանքները միջազգային շուկաներում, պարտվում են մրցակիցներին:

Ավելին, ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելի դեմ նույնիսկ քրեական վարույթ էր սկսվել:

Հենց այդ ֆոնին, ոսկու գինը միջազգային շուկաներում սկսեց կտրուկ բարձրանալ:

Ավելին, այս տարվա հունվարին այն բարձրացավ մոտ 20 տոկոսի չափ:

Իսկ վերջին օրերին դոլարի ճակատագիրը սկսեց հիշեցնել նախկինում փլուզված խորհրդային ռուբլու ճակատագիրը, երբ այն անկում էր ապրում, ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում:

Հենց այդ պարագայում Թրամփի շրջապատում սկսեցին խոսել այն մասին, որ այս խուճապային տրամադրությունները պիտի կանխել:

Նույնիսկ Թրամփը ստիպված էր հայտարարել, որ դոլարին չի սպառնա կործանում:

Եվ ահա, որպեսզի դոլարի սրընթաց անկումը կանգնեցվեր, հունվարի 30-ին Թրամփը հայտարարեց, որ մայիսին ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դաշնային պահուստային համակարգի նախկին անդամ Քևին Ուորշը:

Այս անձնավորությունը հայտնի է այն պատկերևացումներով, որ երկրի ամենավտանգավոր գործոնը արժեզրկումն է:

Սյսինքն, մի մարդ, ով չի ցանկանա իջեցնել ԴՊՀ-ի տոկոսադրույքը, որպեսզի կանխվի արժեզրկումը:

Սակայն դա հակասում է Թրամփի գաղափարներին՝ իջեցնել այդ տոկոսադրույքը և ամեն ինչ անել, որ այն ձգտի զրոյի:

Փորձագետների կարծիքով, Թրամփը ստիպված եղավ հայտարարել ԴՊՀ-ի այս ղեկավարի անունը, որպեսզի հնարավոր լիներ կանխել խուճապը շուկաներում:

Ավելին, նա ստիպված էր դրա մասին հայտարարել հունվարին, երբ այդ նշանակումը պիտի լիներ մայիսին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան. հնարավոր չի լինի մի կողմից փորձել կանխել գնաճը, իսկ մյուս կողմից՝ աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը:

Եթե պահպահնվեն խաղի նախկին կանոնները, ապա Թրամփն աստիճանաբար կնմանվի Բայդենին, իսկ ամերիկյան տնտեսությունը կշարունակվի գլորվել դեպի անդունդը:

Մյուս կողմից, կտրուկ քայլերը ցույց են տալիս, որ կարող է առաջանալ խուճապ, որի արդյունքում դոլարը կարող է փլվել:

Ո՞րն է այն փոխզիջումային տարբերակը, որը հնարավոր կդարձնի աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը և, միաժամանակ, պահպանել դոլարի դիրքերը, այա սա՛ է մտահոգում Թրամփին:

Պարզ է մեկ բան. այն, որ դոլարի հանդեպ նախկին վստահությունն արդեն չկա:

Դա է վկայում նաև դոլարից փախուստը:

Օրինակ, դոլարի փոխարժեքը եվրոյի հանդեպ քիչ փոխվեց. այն այսօր տատանվում է 1.85-ի սահմաններում:

Ճիշտ է, Թրամփի այս որոշման արդյունքում դոլարը շրջեց իր անկումը համաշխարհային շուկայում. DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց համաշխարհային արժույթների զամբյուղի նկատմամբ (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ), 95.7-ից բարձրացավ մինչև 96.4 միավոր։

Սակայն, ըստ փորձագետների, հիմնական պատճառները, որոնք նպաստում են դոլարի դերի թուլացմանը չեն վերացել:

Այդ տեսանկյունից, ոսկու գնի անկումը կարող է մեծ չլինել, իսկ մայիսից երբ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը ունենա նոր ղեկավար, պարզ կդառնա թե ոսկու գինը ինչ ուղիով կզարգանա:

Եթե ԴՊՀ-ի տոկոսադրույքը իջեցվի, ապա ոսկու գինը կրկին կբարձրանա, իսկ եթե ոչ, ապա այն կարող է կայունանալ, մոտավորապես 4000-5000 տիրույթում:

Այսօր այդ տոկոսադրույքը տատանվում է 3.5-3.75 տիրույթում:

Անցած տարվա աշնանը, այն իջեցվեց մոտ 0.50 կետով, որի արդյունքում ոսկու գինը բարձրացավ 3.500 դոլարից մինչև 4.500 դոլարի չափ:

Ի՞նչ կլինի մայիսին, իսկ իրականում՝ ի՛նչ որոշում կկայացնի Թրամփի վարչակազմը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am