Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան

Այդ նախագիծը գործնական իմաստով չի աշխատելու, որովհետև այսպես թե այնպես, Մայր աթոռը նման նախադեպ չունի, որ որևէ եկեղեցի կամ պաշտամունքային այլ շինություն վաճառել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՔՊ–ականների ներկայացրած օրինագիծին, որով առաջարկվում է, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում:

Մայր աթոռը չի վաճառում, այլ ձեռք է բերում։ Այս առումով այս նախագիծը, ինձ թվում է, ավելի շատ վարկաբեկման միտում ունի, իբրև սրանով ուզում են ցույց տալ, որ Մայր աթոռը ընդունակ է նաև պաշտամունքային շինություն վաճառելու։ Ավելին ասեմ, Մայր աթոռը այս առումով ավելի խիստ մոտեցում ունի և միշտ էլ գտել է, որ պաշտպանմանքային շինությունները չեն կարող վաճառվել։

Սրան զուգահեռ, նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում բռնազավթվել են Մայր Աթոռի եկեղեցիները և պաշտպանմանքային շատ շինություններ, որոնք այսօր Հայաստանի պետության հաշվեկշռում են և իրականում պետք է վերադարձվեն Մայր աթոռին։ Սա ինքնանպատակ, ինչ-որ քարոզչական բացասական ֆոն ստեղծելու համար իրականացվող նախագիծ է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ օրինագծի հեղինակներից Թագուհի Ղազարյանը նշել է, որ միգուցե մի օր Մայր աթոռը որոշի եկեղեցի նվիրել, ասենք, Նախիջևանի թեմին, ինչպես, օրինակ, Գեղարդից ինչ-որ մասունք են նվիրել Ռու ուղղափառ եկեղեցուն, Արա Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ կարող ձեր նշած անձի երևակայությունները մեկնաբանել, իրենք գոնե պետք է մեկ փաստ ցույց տան, ասեն՝ այ, տեսեք, այսինչ օրը, այսինչ տարեթվին տեղի է ունեցել այսպիսի գործարք, և մենք դրա կրկնությունը բացառելու համար փորձում ենք կանխել։ Բայց նման բան իրենք չեն կարող ցույց տալ, որովհետև չի եղել նման բան։

Իսկ Սուրբ Գեղարդի մասով հստակ պարզաբանում ներկայացվել է, որ խոսքը մանրաթելի մասին է, և քույր եկեղեցիների միջև նման նվիրատվություններ, նման փոխանակումներ ընդունված են։ Ռուս եկեղեցին էլ տրամադրել է բազմաթիվ սրբերի մասունքներ, որոնք պահպանվում են Մայր աթոռում։

Եթե նման սահմանափակում են ուզում կիրառել, լավ կլինի սկսեն Հայաստանի տարածքից, սահմանափակեն, որ իրենք չհանձնեն այդ տարածքները, այստեղ իրենք անելիք ունեն։ Դրա նախադեպերը իրենք ցույց են տվել բազմիցս»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am