Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ֊ում այցելեցի հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին, այնուհետև ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ Սրբազանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու մանրամասնել.

«Միքայել Սրբազանը շարունակում է իրեն բնորոշ սուր ոճով փոխանցել հանրությանը անչափ կարևոր ուղերձները։ Ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով՝ շարունակելով աջակցել ՀԱԵ֊ին և Ամենայն Հայոց Հայրապետին։

Արդեն յոթերորդ ամիսն է լրանում, ինչ Սրբազան հայրերն ու մեր ընկերները անազատության մեջ են։ Թեև, բոլորը պատվով են տանում այս փորձությունը, այդուհանդերձ, սա անպատվություն և ամոթ է բոլորիս համար։

Ինչպես Բագրատ Սրբազանն է բարձրաձայնում վերջին դատական նիստերի ժամանակ՝ առանց փորձաքննություն իրականացնելու տասնութ արդար մարդկանց ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ․ իրեղեն ապացույց համարվող տարբեր գրությունները փորձաքննություն չեն անցել, հստակ չէ, թե արդյոք դրանք վերագրվում են մեղադրյալներին, թե՝ ոչ։

Արդարության ճգնաժամը մեր երկրում վատ է անդրադառնում նաև մեր հայրենակիցների առողջության վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում ձեռք է բերել երկկողմանի թոքաբորբ։

Վատթարացել է նաև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական դրությունը, որն արդեն տասներորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Նարեկը շտապ օգնության ծառայությամբ այսօր տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որտեղ հետազոտություններ է անցել, այնուհետև կրկին տարվել է ՔԿՀ։ Սա անթույլատրելի է: Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ տեղափոխվի բժշկական հաստատություն և վիրահատվի:

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ: Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է:

Առողջություն և օր առաջ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

դիտվել է 912 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am