Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է

Դատական իշխանության ներկայացուցիչներին ենթադրյալ կաշառք տալու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը, արդեն դատարանում է։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին:

«Փաստինֆո»-ն օգոստոսի 29-ին հայտնել էր, որ ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ Նույն օրը ՀԿԿ-ից հաստատել էին կատարված խուզարկությունները՝ նշելով, որ դրանք իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալված, ապա՝ կալանավորված անձանցից մեկն էլ եղել է փաստաբան Արմեն Օհանյանը։ Գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև Աշոտ Խաչատրյանը և Արամ Մելիքսեթյանը, որոնք եղել են Օհանյանի վստահորդները։

Արմեն Օհանյանն, ըստ մեղադրանքի, տեղեկանալով, որ իր վստահորդներ Խաչատրյանը և Մելիքսեթյանը գործերով իրենց օգտին դատական ակտ կայացնելու համար պատրաստ են կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցիչներին, նշված հարցը քննարկել է իր ծանոթ, դատական իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հայցվորների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու նպատակով, պահանջել են 40.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ քրեական վարույթի ՝ Աշոտ Խաչատրյանն Արամ Մելիքսեթյանի հետ նախնական համաձայնությամբ,խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13.943.520 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7943/05/23 գործով 2024 թվականի ապրիլի 23-ի վճռով բավարարել է Արամ Մելիքսեթյանի, իսկ ՎԴ/7605/05/23 գործով 2024 թվականի հունիսի 25-ի վճռով՝ Աշոտ Խաչատրյանի հայցերը՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորացնելով Աշոտ Խաչատրյանին և Արամ Մելիքսեթյանին տրամադրել ՀՀ կառավարության 29.07.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտեր՝ Երևան, Դավթաշեն, Երևան-Աշտարակ ճանապարհի հարևանությամբ՝ համայնքապատկան հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ որոշումներ: Արամ Մելիքսեթյանն, ըստ մեղադրանքի, Աշոտ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13.943.520 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար կաշառք: Երեք մեղադրյալներն էլ կալանավորված են։

Քրեական վարույթում, թեև խոսքը դատավորին կաշառք տալու մասին է, դատարան ուղարկված գործով որևէ դատավորի անուն չի նշվում։ Վարչական գործերի համարանեն ուսումնասիրելիս միայն հայտնի է, որ գործերը քննվել են դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի վարույթում, որոնց աշխատասենյակներում էլ խուզարկություն էր իրականացվել, սակայն ում է տրվել ենթադրյալ կաշառքը կամ տրվել է արդյոք, թե միայն խոսակցություն է եղել այդ մասին՝ պարզ չէ։ Հայտնի է, որ այն դատավորները, որոնց աշխատասենյակներում խուզարկություններ են եղել, քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունեն։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am