Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ադրբեջանի Պետական Անվտանգության Ծառայությունը (ՊԱԾ) ևս մեկ որոշում է կայացրել Ռամիզ Մեհդիևի և պետական իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող այլ անձանց դեմ հարուցված քրեական գործով։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, քրեական գործով հավաքված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական հետապնդման ենթարկել Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովին, որը տարիներ շարունակ խուսափել է քրեական հետապնդումից Ռամիզ Մեհդիևի հովանավորության շնորհիվ։ Աբբասովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Աբբաս Աբբասովը 1992 թվականից ի վեր զբաղեցրել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ 2006 թվականին պաշտոնից ազատվելուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։
