Իմ Հոր Տունն է, ի՞նչ իրավունքով եք հանում

Եկեղեցին պետության շենքը չէ։ Եկեղեցին իշխանության սենյակներից մեկը չէ։ Եկեղեցին որևէ պաշտոնյայի «աշխատանքային տարածքը» չէ։
Եկեղեցին Տուն է։ Մեր Հոր Տունը։

Այն Տունը, որտեղ մարդը կանգնում է ոչ թե որպես սուբյեկտ կամ ընտրող, այլ՝ որպես զավակ։ Իսկ Հոր Տանը բոլոր զավակներն են հավասար՝ անկախ նրանից, թե նրանց մեջ ով ինչ պաշտոն է զբաղեցնում։

Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքն էլ այդ Տան զավակ է (պնդում, որի իսկությանը շատերը չեն հավատում), ապա նա պիտի այդ դռները անցներ նույն խոնարհությամբ՝ առանց ուժայինների, առանց անվտանգության ստվերի, առանց պետական ցնցուղի։

Բայց նա մտավ այլ կերպ։ Նա մտավ խնկի բույրը փոխարինած ոստիկանական համազգեստներով։ Աղոթքի լռությունը խախտեց օրենքից հեռու իր  ձեռքերով։ Մոմի շողերի կողքին ներխուժեց ուժի ցուցադրությունը։ 
Հարց է ծագում․ 

Իսկ այդ Տանը ո՞վ է որոշում, թե ով ինչ պիտի ասի, որ անունը պետք է շշուկով, որը՝ բարձրաձայն արտասանի։
Փաշինյանը փորձեց այդ հարցի պատասխանը գրել ինքն իրենով։

Եվ հենց այստեղ էր, որ խախտվեց Հոր Տան սահմանը։ Որովհետև եթե սա մեր Հոր Տունն է, ապա ոչ ոք իրավունք չունի այնտեղ զավակ դուրս անել՝ առանց պատճառ, առանց օրենք, առանց ամոթ։

Մանավանդ այն մարդը, ում համար այդ Տան դռները տարիներով բաց էին, բայց նա ներս չէր մտնում։
Զավակի համար Հոր անունը շշնջալը աղոթք է, բարձրաձայնելը՝ վկայություն։

Արգելելը՝ արդեն բռնի յուրացում է։ Սեփականացումն այն բանի, ինչը երբեք չի կարող պատկանել որևէ  իշխանավորի։
Եվ եթե այդ Տանը ինչ-որ մեկին իրավամբ կարող են դուրս հանել, ապա այդ իրավունքը միայն Վանատուրն ունի։ Վանատուրը հին հայկական դիցարանից է՝ Տան, օջախի, հյուրի ու սրբավայրի պաշտպան Աստվածը։ Նա էր Տան Տերը՝ տան ու սրբավայրը հարգանքով պահելու խորհրդանիշը։ Նրանք, ովքեր այսօր իրենց թույլ են տալիս մարդկանց դուրս հանել Հոր Տնից, ոչ Տան տեր են, ոչ էլ Տան խորհրդի կրող։

Նիկոլ Փաշինյանն այդ Տանը նույնն է, ինչ յուրաքանչյուր հայ՝ ոչ ավելի, ոչ պակաս։
Եվ նա չի կարող այնտեղ թելադրել այն, ինչ նրան քաղաքականապես կամ անձնապես ձեռնտու է։ Որովհետև այդ Տունը քաղաքական հարմարության վայր չէ։

Այդ Տունը դարերի կապն է, որտեղ հայն ապրում է իր ինքնությամբ ու պատմությամբ։ 
Հիշեցնենք՝ հենց այդ Տանը Վեհափառի անունը բարձրաձայնած Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին դուրս են հանել ու տարել ոստիկանական մեքենայով։

Չի ներկայացվել ոչ իրավական հիմք, ոչ պատճառաբանություն՝ միայն ուժի կիրառված խոսք։
Եվ այդ ամենից հետո հարցը մնում է նույնը ու չի կորցնում իր կշիռը․
Իմ Հոր Տունն է։ Ի՞նչ իրավունքով եք հանում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին «Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք՝ պետական մարմինը թույլ է տվել 2027–ից ավելի վատ որակի ջուր մատակարարել» (video) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում են ձյան առատ տեղումներ (video) «Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը Զրկել այդ իրավունքից Սամվել Կարապետյանը 9 ամիս կալանքի տակ է, 9 ամիս անարդարություն է (video) Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին․ Գեղամ Մանուկյանը «մերկացնում է» (video) Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am