«Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը

 

   «Հրապարակի» զրուցակիցը հասարակական, քաղաքական գործիչ, «Բոլորին դեմ եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն է:


- Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ արցախցիներն ընդմիշտ պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Խոսեց այն մասին, որ իր դեմ պայքարող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տալ, նորից շնորհակալություններ հայտնեց Բաքվի բռնապետ Ալիեւին: Ըստ Ձեզ` ի՞նչ հայտարարություններ էին դրանք, եւ ո՞րն էր դրանց նպատակը:

- Նիկոլ Փաշինյանը մեծ նախընտրական հյուրախաղը սկսել է, նրա բոլոր այցերը, հայտարարությունները, նրան ուղղված ծափահարություններն ու սրտիկները նվիրված են նախընտրական հյուրախաղերին, ով ինչով կարողանա, օգնելու է, որպեսզի նա վերընտրվի: Փաշինյանն իր ելույթներով հասկացնում է, թե ինչպես է ընտրություններում հաղթանակ տանելու, իսկ հետընտրական զարգացումները լինելու են բավականին կոշտ՝ իբրեւ կանխարգելելու նպատակով: Նրա հայտարարությունների տողատակերում ես դա եմ տեսնում:

- Իսկ ադրբեջանասիրական հայտարարությունները, արցախցիներին թեւաթափ անող կոչերն արդյո՞ք նպաստում են նախընտրական շրջանում նրա վարկանիշի բարձրացմանը: Հայ ժողովուրդը շոյվո՞ւմ է, երբ Փաշինյանն Ալիեւին շնորհակալություն է հայտնում:

- Չի շոյվում ժողովուրդը, բայց նա ֆոն է ստեղծում, թե իբրեւ խաղաղություն է հաստատվել, իբրեւ տարածաշրջանում վիճակը կայուն է եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլորին ցույց տալ, թե իբրեւ ինքն ինչին պատրաստ է, Հայաստանում բացառապես միայն ինքն է դրան պատրաստ, եւ, հետեւաբար, եթե այս պրոցեսները պետք են արտաքին խաղացողներին, ապա ինքը պետք է մնա իշխանության: Ակեղծ ասած, նա կարողանում է այդ խաղը լավ խաղալ եւ իր հայտարարություններով ցույց է տալիս, որ մի կողմում ինքն է, որն իր պատկերացումներով ադեկվատ է, եւ մյուս կողմում կան ուժեր, ովքեր խաղաղության պրոցեսից սկանդալ են սարքում ու չեն կարող լավ գործընկեր հանդիսանալ արտաքին խաղացողների համար:

- Ադրբեջանին անհատույց նախընտրական միջանցք տալը ե՞ւս այդ տրամաբանության մեջ է:

- Ինձ համար այս ամենի տրամաբանությունն իրոք հասկանալի չէ, այն նման է փիառ արշավի, քանի որ Ադրբեջանն այս պահին իսկապես չունի այդ միջանցքի կարիքը:

- Կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարեց, թե պատարագներից մեկի ժամանակ լսել է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչը նշանակում է պատերազմի կոչ: Եվ ասաց, որ ինքն է ազատել Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ «պետությունում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել»:

- Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը: Այդ մարդը պետք է որոշի՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ի՞նքն է վարում, թե՞ ոչ: Եթե ինքն է վարում, ապա մնացած ոչ մեկի կարծիքը չի կարող բանակցային պրոցեսների մաս կազմել, իսկ եթե ինքը չի վարում, եթե դա իր բացառիկ իրավունքը չէ, ապա թող մարդկանցից վազն անցնի եւ քիչ սրան-նրան ստիպի՝ ազատման դիմումներ գրել: Այս մարդը պետք է ընտրի` իր պաշտոնական կարծիքն իրե՞նն է, թե՞ ՀՀ-ում ինչ կարծիք հնչեց, դա պաշտոնական է: Նա պետք է այս երկուսի միջեւ ընտրություն կատարի:

- Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ արտերկրից ստիպողաբար 80 հազար քաղաքացի են բերելու` ընտրություններին մասնակցելու համար, եւ դա քրեորեն պատժելի արարք է: Եթե այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են, ի՞նչն է խնդիրն այստեղ:

- Խնդիրը դիտարկվում է մարդկանց կազմակերպված Հայաստան բերելը, բայց ես չեմ պատկերացնում նման բան, տեխնիկապես անհնար է 80 հազար մարդու Հայաստան բերել: Եթե ՌԴ-ն լիներ այն պետությունը, որը կարողանար 80 հազար մարդու շարքով ինչ-որ կողմ տանել, ապա, հաստատապես, այդ ուղղությունը չէր լինի Հայաստանը, Ռուսաստանի համար կան շատ ավելի կարեւոր ուղղություններ….

- Ի՞նչ փուլում է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը: Ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

- «Բոլորին դեմ եմ»-ը այս պահին երկու ուղղությամբ է աշխատում` քաղաքացիների հետ կոմունիկացիա` ոչ օնլայն եղանակով, մարդկանց նամակներ ենք ուղարկում, գնում ենք նրանց հետ հանդիպումների, բակեր ենք գնում, մարդկանց հետ զրույցներ ենք ունենում եւ այլն: Մյուս ուղղությունն էլ այն է, որ նախընտրական ցուցակը լինի բաց հրապարակային ձեւավորված: Շարժման բոլոր անդամներն ունեն առաջադրման հնարավորություն, ինչպես նաեւ՝ քվեարկելու, որպեսզի կազմը ձեւավորվի: «Հիմնադիր» քաղաքական շարժման անդամների հետ արդեն լիարժեք համաձայնություն ենք ձեռք բերել, որ միասին ենք մասնակցելու ընտրություններին, իսկ հետո արդեն կքննարկենք հարցերը` երկարաժամկետ գործողությունների համար, ինչպես նաեւ՝ այլ փոքր քաղաքական ուժերի հետ ենք համագործակցում: Կա լավ երկխոսություն, տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք:

 

դիտվել է 227 անգամ
Լրահոս
«Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Խաչատուր Սուքիասյանը դե՞մ է հարուստներին (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի ներսում․ «Մարդիկ պիտի իմանան՝ էս երկրի լավը ուզողն ով է, ու լավը ... ով ա» (video) «Աննա՛, խելք հավաքիր, արի պատասխան տուր, թե չէ հետո․․․»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը տեսնելու է՝ ինչպես են իր պատասխանը տալու․․․ Իշխան Սաղաթելյան (video) «Ալիևին ասել են՝ ստո՛պ․ վախեցել է՝ իրեն ծամեն ու շպրտեն» (video) «Բո՛մժ, քեզ եմ ասում, լսիր. արցախցիները թուրքի հետ շփում չեն էլ ունեցել». Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Ադրբեջանի տարածքով ի՞նչ եք արտահանելու․ հարց՝ Սուքիասյանին (video) «Ամո՜թ, ամո՛թ․․․ ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում» (video) Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման. Փեզեշքիան «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am