Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով. համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։ ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։

Ավելին, եթե համայնքում ձևավորվի պրոփաշինյանական, այսինքն՝ հակաեկեղեցական համայնքային իշխանություն, դա հնարավորություն կտա Փաշինյանին ուժեղացնել ճնշումը Եկեղեցու վրա և նույնիսկ իրականացնել նրա բռնի զավթումը, մինչդեռ եթե ցանկացած այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ գլխավորեն համայնքը, կձգտեն իշխանական կամայականություններից պաշտպանել Մայր Աթոռը։ Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունը լուրջ պայքարի մեջ է մտել Վաղարշապատի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի խորշում նաև ապօրինի նախընտրական մեթոդներից։ Այսպես, ՔՊ-ի օգտին ընտրողների ձայների գնման մեջ մեղադրվում է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Ամբարձումյանը, սակայն նա ազատ է արձակվել՝ ստորագրելով չհեռանալու մասին պարտավորագիր և ենթարկվելով տնային կալանքի։ Իշխանությունը «յուրայիններին» չի նեղացնում։

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Փաշինյանին, որ նախընտրական շրջանում չայցելի Էջմիածին, որպեսզի Վաղարշապատի իշխանամետ թեկնածուները կարողանան ստեղծել վարչապետից անկախ լինելու պատրանք։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոչինչ չի օգնի իշխանական կուսակցությանը՝ հաղթել Վաղարշապատում, եթե, իհարկե, չստացվի այնպես, որ համայնքի բնակիչները ընտրություններին նորմալ մասնակցություն չապահովեն։ Այո, ՔՊ-ի տրամադրության տակ կան որոշակի թվով անձինք, որոնք կքվեարկեն այնպես, ինչպես անհրաժեշտ է Փաշինյանին՝ Եկեղեցու դեմ հալածանքներն ուժեղացնելու համար։ Բայց նրանց թիվը սահմանափակ է, և եթե համայնքի բնակիչները հասկանան, թե որքան բան է այժմ կախված իրենցից և կիրակի օրը գնան ընտրությունների, ՔՊ-ի թեկնածուները շանս չեն ունենա։

Վաղարշապատի բնակիչներին դիմել է նաև քաղաքագետ Արթուր Խաչիկյանը. «Սիրելի վաղարշապատցիներ, ընտրեք ում ուզում եք, ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ թեկնածուին։ Միայն մի խնդրանք. եթե դուք ձեր ձայնը տաք այս խմբին, որը կանգնած է թեկնածուներից մեկի հետևում, դա նշանակում է, որ շարունակվելու է հարձակումը մեր Եկեղեցու վրա, էլ ավելի լկտի ձևով կազմաքանդվելու է մեր Եկեղեցին, մեր հայրենիքը, որը արդեն կամաց-կամաց մեր ձեռքից գնում է։ Սա մի հնարավորություն է, մի շանս է ձեզ համար՝ փրկել և՛ Վաղարշապատը, և՛ ամբողջ Հայաստանը։ Եվ լավ հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տվել մեզ 2018 թվականին, և այդ խոստումներն ինչ դարձան»։

Այն, ինչ տեղի կունենա կիրակի օրը, իսկապես կարևոր է և մեծապես որոշիչ Հայ առաքելական եկեղեցու ճակատագրի համար։ Եթե համայնքի ավագանիում մեծամասնությունը լինի ընդդիմության ձեռքում, անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են այդ մարդիկ, նրանք կապահովեն Եկեղեցու պաշտպանությունը։

Այդ օրը Վաղարշապատի բնակիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Բարեբախտաբար, նրանք դա արդեն լավ հասկանում են։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Տավուշի մարզի առանցքային նշանակության ջրամբարը ճահճացել է. Գառնիկ Դանիելյանը կադրեր է հրապարակել ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ինչ եղանակ է սպասվում Իրանում ընթացող զինված հակամարտությունը կարող է դառնալ ՄԱԿ-ի համար «վերջի սկիզբը» Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռը երկնքում բախվել է ԱՄՆ ՌՕՈՒ համանման ինքնաթիռի ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին «Վերջ, կինոն պրծավ». տիրադավները որոշել են. «Իրավունք» Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Միջին Արևելքի հայ համայնքներում ստեղծված իրավիճակին Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են․ «Հրապարակ» Երեւանում հատուկ են պատրաստվում․ «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am