Կարգալույծ Հունանյանը քահանայի իշխանություն չուներ Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ ԲՈԼՈՐԻՆ

Կարգալույծ Վարդան Հունանյանը (նախկին տ.Տարոն) քահանայական իշխանություն այլևս չուներ Ս.Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու, ուստի այսօր այդտեղ գտնվող բոլորը Ս.Հաղորդություն են ստացել առանց մեղքերի խոստովանության և թողության: Այդպիսի պայմաններում հաղորդվելն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության և կանոնի չափազանց վտանգավոր է և դատապարտելի.

1) «Որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:29-31):

2) Սուրբ Հաղորդությունը տրվում է մեղքերի թողության, հոգու և մարմնի բժշկության, հավիտենական կյանքի համար։ Սակայն այս թողությունը գործում է միայն այն դեպքում, երբ մարդը նախապես սրտանց ապաշխարել և խոստովանել է իր գիտակցված մեղքերը։

3) Ս. Հաղորդություն ստանալուց առաջ պետք է մասնակցել խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Բայց, տվյալ դեպքում հոգևորական չի եղել խոստովանություն ընդունողը, այլ` աշխարհական:

4) Անհրաժեշտ են մի շարք պայմաններ (տես հղումը մեկնաբանություններում), որպեսզի Ս. Հաղորդությունը լինի մեղքերի քավության և սրբագործման առիթ, քանզի անարժան ու անպատրաստ կերպով Հաղորդության խորհրդին մասնակցելով` կարժանանանք դատապարտության:

5) Եթե մարդ այնուամենայնիվ առանց իրական խոստովանության գիտակցաբար կամ անգիտակցաբար Ս.Հաղորդություն է ընդունել, ապա նա պետք է անհապաղ զղջա, խոստովանի մեղքը և ապաշխարի:

6) Պետք է հնարավորինս շուտ դիմել իրական կարգի մեջ և եկեղեցական (քահանայական) իշխանություն ունեցող քահանայի և խոստովանել գործած մեղքը:

7) Քահանան սահմանում է ապաշխարության կարգ, որից հետո միայն կարելի է կրկին մոտենալ Ս. Հաղորդությանը:

8)Եկեղեցու սուրբ հայրերը շատ խիստ են զգուշացրել նման դեպքերի համար: Մասնավորապես եկեղեցու 12 տիեզերական սուրբ վարդապետներից Ս. Կյուրեղ Երուսաղեմացին զգուշացնում է. «Մի՛ մոտեցիր Ս.Հաղորդության լվացված ձեռքերով, բայց ոչ մաքուր հոգով։ Երբ դու մոտենում ես Խորհրդին, ապա թող քո սրտի խոստովանության աղոթքը նախորդի քո մոտենալուն»։

9) Մեկ այլ տիեզերական վարդապետ Ս.Հովհան Ոսկեբերանը հաճախ մարդկանց զգուշացնում էր՝ համեմատելով անարժան հաղորդությունը Հուդայի կողմից Հիսուսի դավաճանության հետ.

«Զգուշացի՛ր, ուստի, որ դու մեղավոր չդառնաս Քրիստոսի մարմնի ու արյան մեջ։ Նրանք սպանեցին Նրա սուրբ մարմինը, իսկ դու Նրան ընդունում ես մեղավոր հոգով, այն բանից հետո, երբ Նա քեզ այդքան շատ օգուտներ է շնորհել»։

10) ՎԵՐՋԱՊԵՍ. այս ամենը չէին կարող չիմանալ տ.Թադեն և Վարդան Հունանյանը, բայց նրանք գիտակցաբար մասնակիցներին մտցրեցին մեղքի բեռի տակ: Նրանք իրենց գործածի համար պարտական կմնան Տիրոջ Մարմնին և Արյանը (Ա Կորնթ. 11:27)»:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով Հայաստանյան իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն ԱՄԷ-ն թույլ չի տվել իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ տեսակի հարձակման համար Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը Իրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ «Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն Ս․Կարապետյանը բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ է կատարել մշակույթը պահպանելու ուղղությամբ Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում «Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ» Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am