Վերջապես, այս գործողություններով իշխանություններին դրեք դժվարին իրավիճակում, որպեսզի նրանք ստիպված լինեն արձագանքել

 

Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ հետ խոսում եմ որպես սփյուռքահայ, որը Հայաստանի հարցերը դիտարկում է դրսից` որպես Իրանում ապրող հայ, որն ամենասերտ հուզական եւ զգայական կապն ունի Հայաստանի հետ, ինչպես նաեւ՝ ինձ վրա դրված պարտականության պատճառով (ես ամեն օր ներգրավված եմ տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի քաղաքական հարցերում)։


Մինչեւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ պարտադրված 12-օրյա պատերազմը, մենք միշտ հույս ունեինք, որ Բաքվի կողմից մեր երկրի եւ Սյունիքի մարզի վրա հնարավոր հարձակման դեպքում Իրանն ուժային միջամտություն կցուցաբերի եւ կկանխի այն։ 

Սակայն Իրանի շուրջ տեղի ունեցած պատերազմական իրադարձությունները եւ հայ պաշտոնյաների վերջին հայտարարությունները՝ Բաքվի բոլոր պայմաններն ընդունելու մասին, ստիպեցին այս հույսը մարել եւ վախենալ, որ այն փոխվել է։ Որովհետեւ, ինչպես բազմիցս ասել եմ, եթե Փաշինյանը հրաժարվի ամեն ինչից՝ մի կտոր թղթի միջոցով, ի՞նչ կարող է անել Իրանը։

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր երկրում տիրող իրավիճակը շատ տխուր է։ Սակայն մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը դեռեւս անտարբեր է, իսկ քաղաքական վերնախավը զբաղված է անիմաստ քննարկումներով։ Դեպքեր, որոնք լավագույն նվերն են այս դավաճան պաշտոնյաներին՝ իրենց անավարտ գործն ավարտին հասցնելու համար։ Փաշինյանի եւ նրա թիմի ապակառուցողական քաղաքականության հետեւանքների մասին շատ բան է ասվել, եւ ես դրանց վրա կանգ չեմ առնի, միայն կնշեմ, որ Բաքվի կողմից մինչ օրս խաղաղության համաձայնագիր չստորագրելու միակ պատճառը Բաքվի ռեժիմի վախն է հայկական գենի զարթոնքից, եւ այդ պատճառով էլ նրանք Փաշինյանի միջոցով առճակատման են գնում Հայոց առաքելական եկեղեցու, ազգայնական ուժերի դեմ եւ պահանջում են Հայաստանի սահմանադրության փոփոխություն։

Սիրելի հայրենակիցներ, որպես ազգ, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել եւ խափանել մեր թշնամիների այս վաղեմի ցանկությունը, քանի որ մենք պարտականություն ունենք՝ մեր հայրենիքի մոմը վառ պահել ապագա սերունդների համար։ Նախեւառաջ, որպես ազգ, մենք պետք է ժամանակավորապես մոռանանք անցյալը, ժամանակավորապես, որովհետեւ ես էլ, իմ շատ հայրենակիցների պես, դժգոհ եմ նախորդ կառավարությունների թերություններից եւ անտեղի գործողություններից, բայց այսօր դրա ժամանակը չէ։ Որովհետեւ այսօր մեզ անհրաժեշտ է ազգային հաշտեցում։ Եվ այս ազգային հաշտեցումը հնարավոր չի լինի, եթե բոլոր կուսակցությունները, քաղաքական էլիտաները եւ նախկին նախագահները մի կողմ չդնեն իրենց բոլոր թշնամանքներն ու բարդույթները եւ չհայտնվեն մեկ շրջանակում։ Բնականաբար, եթե սա տեղի ունենա, քաղաքական էլիտաները կարող են անել ամեն ինչ՝ այս դավաճան կառավարությանը հեռացնելու համար։ Բայց ո՞րն է սովորական մարդկանց, սփյուռքահայերի եւ հասարակության այլ շերտերի եւ հատկապես հայ լրագրողների պարտականությունը։

Որպես սովորական մարդիկ եւ ազգ՝ մենք պետք է նախ ժամանակավորապես մի կողմ թողնենք անձնական, ընտանեկան եւ սոցիալական թշնամանքները։ Երկրորդ․ մի կողմ թողնենք եվրոպական ֆետիշը։ Այնտեղ մեզ ոչ ոք չի սպասում։ Մենք պետք է դիմենք հայկական ֆետիշին։ Երրորդ․ ինչպես մեր հավերժական հայկական խորհրդանիշ Արարատ լեռը, որը երբեք չի խոնարհվել փոթորիկների, ցրտի ու ձյան առջեւ եւ եղել է մեր երկրի բարոյական պաշտպանը, եկեք մենք էլ ոտքի կանգնենք եւ զորավիգ լինենք ազգային արժեքներին, ինչպիսիք են հայոց լեզուն, մշակույթը եւ Եկեղեցին։

Բայց ո՞րն է հայ լրագրողների պարտականությունը։ Հայ լրագրողները պետք է բոյկոտեն այս պաշտոնյաների բոլոր մամուլի ասուլիսները եւ կառավարության ու խորհրդարանի միջանցքներում այդ օրվա հանդիպումների արդյունքների մասին պաշտոնյաներին անիմաստ հարցեր տալու փոխարեն, որոնք միայն ծառայում են մամուլում նրանց դերի ընդգծմանը, անեն հետեւյալը. 

օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ նրանց հիշեցնելու կառավարության 2021 թվականի նախընտրական խոստումների մասին, 

օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ նրանց հարցնելու Բաքվում բանտարկված հայ բանտարկյալների մասին, 
օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից եւ կրկին ու կրկին հարցնել այս պաշտոնյաներին՝ ո՞ւմ թույլտվությամբ եւ ի՞նչ օրենքով եք Պրահայում ճանաչել հազարամյա հայկական Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, 

ո՞վ եւ ի՞նչ օրենքով է ձեզ թույլ տվել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը նվիրաբերել Բաքվին, 

ո՞վ եւ ի՞նչ օրենք թույլ տվեց ձեզ հրաժարվել հայկական ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրից, 

ո՞վ թույլ տվեց ձեզ՝ առանց հանրաքվեի զիջել Տավուշի մարզի տարածքները, 

ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի այն 17 կետերը, որոնց վերաբերյալ, ինչպես պնդում եք, համաձայնություն է ձեռք բերվել, 

օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ անվտանգության եւ դատական մարմիններին հիշեցնելու, որ դուք ծառայում եք Հայաստանին եւ հայ ժողովրդին, այլ ոչ թե այս քաղաքական ծաղրածուներին, 

հրապարակել գործող պաշտոնյաների կոռուպցիայի վերաբերյալ փաստաթղթերը եւ ուղարկել նրանց դատարաններ, 
օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ հայ դիվանագետներին եւ դեսպաններին հարցնելու, թե ինչ են անում տարբեր երկրներում։

Վերջապես, այս գործողություններով իշխանություններին դրեք դժվարին իրավիճակում, որպեսզի նրանք ստիպված լինեն արձագանքել։

Իսակ Հունանեսյան
Կովկասի եւ Թուրքիայի հարցերով հետազոտող

 

դիտվել է 855 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am