Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

Ժընեւ Յունիս 2025թ.

Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։ Իսկ Կաթողիկոսի ընտրութիւնը տեղի կ'ունենայ ազգային բացառիկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցութեամբ Հայաստանի և սփյուռքի մէջ գործող բոլոր թեﬔրու աշխարհական եւ եկեղեցական պատուիրակներու։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրութիւնը չի կատարուիր ﬕայն Հայաստանի քաղաքացիներու կամ տեղական իշխանութեան ﬕջամտութեամբ, որով ընտրական
գործընթացին կը մասնակցին Հայաստանի և Սփիւռքի բոլոր հայոց թեﬔրու ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը կը նշանակէ հայոց սփիւռքը ունի բացառիկ դեր ու մասնակցութիւն։

Այս հանգամանքով ալ Վեհափառ Հայրապետը Հայաստանի եւ սփիւռքի մէջ ապրող հայ ժողովուրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։ Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։

Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ: Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ։

ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան
գործողութիւններու: Աստուած պահապան եւ զօրավիգ լինի ﬔր Աստուածակառոյց
Սուրբ Եկեղեցիին, ﬔր ժողովուրդին եւ Հայոց Պետականութեան։

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան
Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ
Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ
Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ

դիտվել է 1676 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am