«Камуфляж-ը դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Բանակից գումարով ազատման մասին մի երկու բան էլ ես ասեմ, բայց չկրկնվող բաներ։


Մեր երկրում ծառայության հետ կապված մենք հասել էինք այն կետին, որ կարելի է ասել վերջին 10- տարիներին չծառայածները (հատկապես գումարով ազատվածները) մեր կողքին անընդհատ դիսկոմֆորտ էին զգում, անընդհատ ու միշտ։


Էդ չծառայած լինելու կոմպլեքսն էր ստիպել հայտնի կուսակցական գործիչներից, ԱԺ պատգամավորներից մեկին ապրիլյան պատերազմի ժամանակ, ավելի ճիշտ պատերազմից հետո, գնալ Արցախ, իր կուսակիցների հետ խրամատ փորել։

Չծառայած սովորական շատ տղաների գիտեմ, որ գիտակցաբար, իրենց նախկինում կատարած «սխալն» ուղղելու համար կամավոր գնացին պատերազմ` այդ պիտակից ձերբազատվելու համար։ Ու առհասարակ վերջին տարիներին այսպիսի տենդենց էի նկատել` բոլոր չծառայածները մեր առաջ փորձում էին ինչ-որ կերպ արդարանալ։


Ասեմ ավելին, մի գործարար ընկեր ունեի, շատ էր սիրում ռազմահայրենասիրական պաթետիկ ստատուսներ գրել, հայտարարություններ անել, պատերազմի ժամանակ ֆիրմայից ցուցակ էին տվել, թե ովքեր չեն կարող մասնակցել պատերազմի, առաջինը ցուցակում իր անունն էր գրել։ Դրանից հետո այդ նույն անձնավորությունն իմ ներկայությամբ ռիսկ չէր անում հայրենիքի մասին մտքեր ձոնել, հետո ընդհանրապես սկսեց չերևալ այն միջոցառումներին, որտեղ ես էի ներկա։

Հա, ինչ էի ասում։ Դուք այսօր մեծ հաղթաթուղթ տվեցիք այն մարդկանց ձեռքը, ովքեր արդեն ամաչում էին իրենց չծառայած լինելու համար, ասեմ ավելին՝ այնպիսի հաղթաթուղթ տվեցիք, որ հետագայում գլուխ էլ են գովալու։

Էն камуфляж-ը, որ նույնիսկ չծառայածները երբեմն հագնելուց (փեյնտբոլ է, բան է) հպարտորեն արագ նկարվում էին, գցում էին համացանց, դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա։

Սա է լինելու հետևանքը ձեր արածի, որ արդեն մարդ` կամուֆլյաժը հագնելուց կոմպլեքսավորվի, թերարժեքության բարդույթներ առաջանան և ոչ թե հակառակը։ Սրան եք հասցնում։ Ասեմ ավելին, չծառայածները մեր երեսին ամոթով նայելու փոխարեն, անամոթաբար հերոս են ներկայանալու, դե բա բյուջե են լցրել հարկի տեսքով։ Բանակ չծառայելը Iphone առնելու նման թրենդ սարքեցիք, որ անվճարունակ ծնողներն ուղղակի տները գրավ դնեն ու ընկնեն վարկերի տակ։

Վատն այն է, որ 30 տարի այս երկրի ղեկը ստանձնել են հիմնականում չծառայածների խմբակները, ովքեր այդպես էլ չեն հասկանա ինչ է հայրենիքը կենտրոնից հեռու, խրամատի մեջ, թշնամու քթի տակ, առանց սահմանը տեսնելու ու պահելու չեն կարող ունենալ էն սերն ու պատասխանատվությունը, ինչն ունի շարքային ժամկետային զինվորը, չեն հասկանա՝ ինչ է կոլեկտիվ պաշտպանությունը, երբ չեն կենցաղավարել տարբեր մարզերի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի տեր տղերքի հետ նույն զորանոցում, իսկ իրենց կոլեկտիվն էլ իրենց նման սելեկտիվ ընտրված մի մարմին է։

Սա է գլխավոր խնդիրն ու դրանից բխող վատագույն հետևանքը, որը կզգանք հաջորդ պատերազմին, այսինքն՝ կզգանք ավելի վատ ձևով»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am