Կապիկի ծաղիկի ցանը հաճախ սկսվում է դեմքից և տարածվում ամբողջ մարմնի վրա. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը օրթոպոքսվիրուսների ընտանիքին պատկանող կապիկի ծաղիկի վիրուսն է: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նշել է, որ 2022թ․ հունվար- 2024 թ․ ապրիլ ժամանակահատվածում ԱՀԿ կողմից զեկուցվում է 117 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 97,000 հաստատված և 186 մահվան դեպքի մասին։ Կապիկի ծաղիկի դեպքերի զգալի մասն արձանագրվել է ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում։

Վիրուսի բնական շտեմարանը դեռևս անհայտ է: Տարբեր փոքր կրծողներ, կաթնասուններ, ինչպիսիք են սկյուռներն ու կապիկները, ընկալունակ են վիրուսի հանդեպ և կարող են տարածել վարակը:

Կապիկի ծաղիկը մարդուց մարդուն փոխանցվում է վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, սեռական ճանապարհով, հնարավոր է մորից պտղին փոխանցում: Մարդիկ, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ նաև տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ ենթարկվում են Կապիկի ծաղիկով հիվանդանալու ավելի բարձր ռիսկի:

Կապիկի ծաղիկի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս մեկ շաբաթվա ընթացքում, բայց կարող են սկսվել վարակվելուց հետո 1-ից մինչև 21 օր անց: Հիվանդության ախտանիշները սովորաբար տևում են 2-4 շաբաթ, բայց կարող են ավելի երկար տևել թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:Կապիկի ծաղիկի բնորոշ ախտանիշներն են՝ ցան, ջերմության բարձրացում, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, ընդհանուր թուլություն, ավշային հանգույցների մեծացում:

Կապիկի ծաղիկի ցանը հաճախ սկսվում է դեմքից և տարածվում ամբողջ մարմնի վրա՝ ներառյալ ձեռքերի ափերը և ոտքերի ներբանները: Այն կարող է հայտնվել նաև մարմնի այլ մասերում, որտեղ շփում է տեղի ունեցել, օրինակ՝ սեռական օրգանների, աճուկային շրջաններում, բերանի խոռոչում, կոկորդում: Ցանը սկսվում է հարթ վերքերի տեսքով, դրանք վերածվում են հեղուկով լցված բշտիկների, որոնք քոր և ցավ են առաջացնում: Հետագայում բշտիկները չորանում են և ծածկվում կեղևներով:

Կապիկի ծաղիկով հիվանդ մարդիկ մնում են վարակիչ մինչև բոլոր կեղևների թափվելը և վերքերի ապաքինվելը:

Կապիկի ծաղիկի բարդություններն են՝ թարախակույտեր կամ մաշկի լուրջ վնասվածքներ, թոքաբորբ, եղջերաթաղանթի վնասում՝ տեսողության կորստով, ջրազրկում կամ թերսնուցում, գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ), սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), ուղիղ աղիքի, սեռական օրգանների կամ միզուղիների երկրորդային բակտերիալ բորբոքում: Մահացությունը կազմում է 3-6 %:

Երեխաները, հղիները և թուլացած իմունային համակարգ ունեցողները, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրողները, գտնվում են ավելի բարձր ռիսկի խմբում հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների զարգացման առումով:

Մինչ օրս կապիկի ծաղիկի ապացուցված, արդյունավետ հակավիրուսային բուժում չկա: Կապիկի ծաղիկի բուժումը ներառում է՝ ցանի խնամք և հիգիենա, ցավի թեթևացում, ախտանշանային բուժում և բարդությունների կանխարգելում:

Կանխարգելման նպատակով կիրառվում է պատվաստանյութ, որը պաշտպանում է վարակից և հիվանդության ծանր ընթացքից: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութերի օգտագործումը նրանց համար, ովքեր առավել մեծ ռիսկի են ենթարկվում բռնկման ժամանակ:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am