Գյուղապետի գառն է սատկել, եղբորս տունն է վնասվել․ Խնածախի բնակիչ

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր բնակելի տան տանիքը:

Խնածախ գյուղի բնակչուհին «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ կրակոցները երկու ամիս է՝ շարունակվում են, իսկ վնասներն ավելի շատ են:

«Գիշերը` 22.30-ից սկսում են, մինչև առավոտվա 06.00-ն, 07.00-ն կրակում են: Տների կռիշաներին լրիվ պատրոն է կպել, գյուղում վիճակ չկա, գյուղամիջի հատվածների տների վրա են կրակոցները: Խոզնավարի ու մեր Խնածախի վրա են կրակել, բայց Խոզնավարն ավելի բեթար է»,- ասել է Խնածախի բնակչուհին:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ վերջերս ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին Խոզնավար ու Խնածախ բնակավայրերում իրենց այցելություններից, նույնիսկ գառ են մորթել, ու քեֆ-ուրախության ձայներն ամբողջ գյուղում են լսել:

Գյուղամիջում տղամարդկանց հետ են հանդիպել, ադրբեջանական կողմից հնչող կրակոցներից են խոսել:

«Խնածախում տուն չի մնացել, բոլորը քոչում են, այդ գազի տրուբաները գյուղը գեղեցկացնելու համա՞ր են քաշել, գոնե թող դա բերեն-հասցնեն մարդկանց տուն: Տուն կա` չորս հարյուր հազար պիտի վճարի, որ իր տուն գազ քաշի, որտեղի՞ց այդքան գումար մարդիկ վճարեն: Չեն ասում` այս մարդկանց օգնենք, եկել են, ինչ են ասում: Մի օր առաջ էլ, որ լրատվամիջոցների հետ զրույցում մեր բնակչուհին ասել էր, վերևները պիտի հասկանան, թե ինչի են ադրբեջանցիները կրակում, մեր գյուղի տղամարդկանց հետ իշխանականները հանդիպման ժամանակ ասել էին, թե բա ձեր բնակչուհին ինչի է ասում, թե վերևները պիտի հասկանան: Բա ո՞վ պիտի հասկանա՝ մե՞նք: Կրակոցների մասին են խոսել մարդկանց հետ: Իրենք պիտի գան, գիշերը մնան, որ իմանան` ինչպես ենք ապրում, թե մեր էրեխեքը ոնց են ապրում»,- ասել է Խնածախի բնակչուհին:

Ավելի մանրամսն՝ սկզբնաղբյուրում։

 

դիտվել է 143 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am