Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան
Դիտել նաև
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան
Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան
Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան
Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները
Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
«Կարծում եմ, որ միջազգային հարաբերություններում, առհասարակ դիվանագիտական հարաբերություններում միշտ ճիշտ է ընտրել բառերը։ Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Երբեմն Հայաստանում արտահայտայություններ են արվում, որոնք ճիշտ չեն ներկայացնում իրականությունը»,– նշեց Փաշինյանը։
