Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը:

«Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Ապրիլի 23-ի երեկոյան էլեկտրոնային մեյլով տեղակցանք, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ էր, անհասկանալի մի իրողություն, որին, ինչպես հասկացա, չէին առանչվել։ Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարեց, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Նոր մտա մեյլերս ստուգելու տեսնեմ համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։ Ըստ պարզաբանման «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։ Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։

Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա: Ֆիլմը հետ է կանչվել և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը:

Արցախի թեմայով զեկույցները, մագիստրոսական աշխատանքները, ասպիրանտական թեզերն ու գիտական հոդվածների թարգմանությունները դրսերում շարունակվում են։ Սփյուռքի (ամերիկյան հատվածի) սերնդափոխությունն ու Արցախ կորուստը հատվել են մի կետում, հատվել ու օտարվել են Հայաստանից։

Հ․Գ․ Հատուկ ընդգծում՝ Ֆիլմը չեմ դիտել, դրա՝ ինչպիսին լինելու դատողություններից էլ տեղյակ չեմ»,-գրել է նա:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
«Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին «Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք՝ պետական մարմինը թույլ է տվել 2027–ից ավելի վատ որակի ջուր մատակարարել» (video) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում են ձյան առատ տեղումներ (video) «Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը Զրկել այդ իրավունքից Սամվել Կարապետյանը 9 ամիս կալանքի տակ է, 9 ամիս անարդարություն է (video) Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին․ Գեղամ Մանուկյանը «մերկացնում է» (video) Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ Հելոբիթ ֆինանսական բուրգը վերադարձել է նոր անվամբ․ Արփինե Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Պետությունը պարտավոր է դրսում ապրող իր քաղաքացիների ընտրելու հնարավորությունն ապահովել Բացառիկ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի «գաստրոլներից»․ Արմեն Աշոտյան (video) Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով «Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տավուշի մարզի առանցքային նշանակության ջրամբարը ճահճացել է. Գառնիկ Դանիելյանը կադրեր է հրապարակել ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ինչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am