Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։
Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։
Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը