Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։

«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», - իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից՝ այդ թվում Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։

«Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», - իր ելույթում նշեց եվրապատգամավորը։

Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան և տեղում տեսնել, որ կա մի երկիր՝ խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։

ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներն կարեւորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։

Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և Եվրոպական արժեքներից՝ հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական և ադրբեջանական գազի միջև։

Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։

«Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասաց հանձակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

«Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշեց հանձնակատարը։

Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը, հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակեց Դան Յորգենսենը։

Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձեւը քվեարկության կդրվի այսօր՝ մարտի 13-ին։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am