Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Շշի Մելոյի» շշերի գործարանի հարևանությամբ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Լուսինե Ջավադյանը իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Հակոբյանը և Վահան Թորոսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Գրիգոր Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
«Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել միջինքի արարողություն Խամենեիի ելույթը սահմանեց Իրանի ուղղությունն այս կարևոր պահին․ Մասուդ Փեզեշկիան Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Նիկոլն իրեն կորցրած Սամվել Կարապետյանի նկարի հետ է կռիվ տվել․ Նարեկ Կարապետյան (video) Երիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում (video) #ՀԻՄԱ․ «Եվրոպայում էդ կեղտին հազիվ են լսել․ ասել է՝ վաճառում եմ, ծախում, տալիս»․ վերլուծաբան (video) Փաշինյանը վախենում է, ամեն ինչ լինում է, բայց մեկ է՝Սամվել Կարապետյանի դեմ չի կարողանում․ Կարապետյան (video) ԱԱԾ, էս ի՞նչ եք դարձել․ Կարապետ Պողոսյան (video) Կարեն Կարապետյանը ևս հակակոռուպցիոն դատարանի բակում է՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (video) Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ ԱԱԾ-ի Գևորիկը չի՞ կեղծ տեղեկություն տվողը․ Ալեքսանյան (video) «Իրեն գելխեղդի տեղ դրած Փաշինյանն այսօր դարձել է տուզիկ»․ Էդգար Ղազարյան (video) «Քացի կտան», խուճապի մեջ են, ու իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է․ Դավիթ Ղազինյան (video) «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Հորս գերեզմանով եմ երդվում, էսքան ոստիկան տեսա, լացս եկավ, ինչի՞ են բերել, ու՞մ են վախացնում (video) ԳՀԽ-ն մերժելի է համարում ԵԽ-ում Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին շինծու վերագրումները Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am