Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում
Օսիայում դպրոցի հինգերորդ դասարանի չորս աշակերտներ մատիտի պատճառով հայտնվլ են հիվանդանոցում։ Այս մասին այսօր հայտարարել է Հյուսիսային Օսիայի-Ալանիայի կրթության և գիտության նախարար Էլլա Ալիբեկովան։
Պարզաբանվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չերմենի թիվ 2 ուսումնական հաստատությունում մաթեմատիկայի դասաժամի ժամանակ։
«5-րդ դասարանում մաթեմատիկայի դասաժամին երեխաները գծագրություն անելիս են եղել, ուսուցիչը խնդրել է մատիտներ հանել: Աշակերտներից մեկը հանել է մի պլաստիկ մատիտ: Անմիջապես սուր հոտ է տարածվել, ինչի արդյունքում 4 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է»,- գրել է Ալիբեկովան իր տելեգրամյան ալիքում։
Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին նրանց վիճակը կայուն է։ Դպրոցում աշխատում են մասնագետներ։