Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին շատ լավ գիտակցում է այն պարզ իրողությունը, որ Եվրամիությունը չունի Վրաստանի անդամության հասնելու որևէ իրական մտադրություն, եթե լիներ այդ մտադրությունը, ապա Վրաստանը ԵՄ անդամ կլիներ շատ վաղուց:

«Այդ առնչությամբ կարծիքս արտահայտել եմ, որ, ըստ իս, Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի, որովհետև դա կնշանակի ունենալ «անկլավ», ինչը ոչ թե բարձրացնելու է Եվրամիության տնտեսա-քաղաքական կշիռը, այլ՝ նվազեցնելու:

Այդ իսկ պատճառով առավել նախընտրելին՝ դեպի անդամություն «հավերժ գորընթացն» է, կամ այլ կերպ ասած՝ Կովկասը խաղի բուֆերային գոտի դարձնելը: Այդ ռեժիմը ԵՄ-ին օժտում է շատ ավելի ճկունությամբ եւ տարածությամբ, այլ ոչ թե պարփակում «անկլավի» հանդեպ պատասխանատվության շրջանակում:

Դա ոչ մի կապ չունի կյանքի կազմակերպման եվրոպական ստանդարտների հետ: Դա քաղաքականություն է, բացառապես քաղաքականություն, հաշվարկ:

Եվրոպական ստանդարտները, ընդհանրապես կյանքի ստանդարտները յուրաքանչյուր երկրի, հասարակության ներքին ընտրությունն են: Այո, կարևոր է, որ այդ ընտրությունն ունենա օրինակ արտաքին հնարավորինս մեծ աջակցություն, գործընկերություն: Բայց, եթե դրա գինը կարող է լինել անվտանգության, պետական և ազգային ինքնության ռիսկը, ապա դա արդեն աջակցություն չէ, այլ՝ ազդեցության լծակ:

Դարձյալ, այդ լծակին ձգտող Եվրամիության հանդեպ մեղադրանքը անիմաստ է: Բոլոր հավակնոտ ուժային կենտրոնները կամ միավորները ձգտում են լծակների:

Տվյալ պարագայում դարձյալ հանգում ենք երկրների եւ հանրությունների ընտրությանը՝ ի վիճակի՞ են նրանք ընտրել իրենց կյանքի կազմակերպման բարձր ստանդարտ, թե՞ ոչ:

Եթե կա դրա ներքին կարողությունը, կամքը, հետեւողականությունը, էլիտաների բարձր գիտակցումն ու դրա շուրջ վերքաղաքական ու վերկուսակցական կոնսենսուսը, ապա այդ պետությունն ու հանրությունը միշտ էլ կգտնի իր ընտրության արտաքին գործընկերներ, եւ նույնիսկ գործընկերներ՝ բոլորովին այլ ստանդարտով ապրող երկրների շարքում:

Սա ասում եմ,, կանխավ արձագանքելով այն թյուրընկալումներին կամ գուցե գիտակցված նենգափոխումներին, որոնք եվրոպական քաղաքականության գնահատումը նույնացնում են Եվրոպական միության պատմական հետագիծը ձեւավոորած քաղաքակրթական ընթացքի գնահատման հետ:

Մինչդեռ, դրանք այսօր միմյանց հետ գրեթե չունեն կապ, կամ՝ կապված են մնում շատ բարակ թելով: Ընդ որում, այդ խնդիրը արձանագրում են առաջին հերթին հենց եվրոպական քաղաքակրթական դավանանքին հավատարիմ մնացող եվրոպացիները:

Ցավոք, եվրոպական քաղաքակրթության սպառնալիքը չի եկել ոչ մի այլ ուրիշ տեղից, քան ձևավորվել է հենց Եվրոպայում, եվրոպական քաղաքական էլիտաների տեսակային հետընթացի հետևանքով, որը, իհարկե, եղել է քաղաքակրթական գերհարմարավետության «արատավոր էֆեկտը»»,- գրել է Հ.Բադալյանը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը 11-ամյա, 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am