Արևմուտքի փարիսեցիական գնահատականները Վրաստանում և Մոլդովայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ապշեցուցիչ են

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ժոզեպ Բորելը ցնցող հայատարարությամբ է հանդես եկել՝ Մոլդովայում և Վրաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ:

Նա գովել է Մոլդովայի իշխանություններին, իբր՝ «արադար ընտրարշավ անցկացնելու համար» և քննադատել է Վրաստանի իշխանություններին, իբր՝ «ավտորիտար քայլերի» կատարման համար:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է ցանկացել ասել Բորելը, փորձենք համեմատել այս երկու երկրներում ընթացող նախընտրական արշավները, որից պարզ կդառնա Բորելի և ընդհանրապես արևմտյան գործիչների գնահատականների փարիսեցիության աստիճանը:

Ի՞նչ է ակնկալվում Մոլդովայի հոկտեմբերի 20-ի ընտրություններից

Ինչպես հայտնի է, Մոլդովայում գալիք կիրակի կանցկացվեն նախագահական ընտրություններ, և միաժամանակ, այդ երկրում կանցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ի անդամ դառնալու վերաբերյալ:

Հասկանալի է, որ հանրաքվեի անցկացումը չի նշանակելու, որ Մոլդովան դառնալու է ԵՄ անդամ: Պարզապես, դա իշխանության կողմից առաջարկված որոշումն էր, որպեսզի իր թեկնածուի հաղթանակը լինի կանխորոշված: Կիսասոված երկրում, որտեղ մարդկանց կենսամակարդակը համեմատվում է աֆրիկյան երկրների հետ, ԵՄ-ին միանալը, աղքատներին «խաբեության կարկանդակներ» բաժանելու պես մի բան է իրենից ներկայացնում:

Բանն այն է, որ ըստ հարցումների՝ իշխանության ներկայացուցիչ Մայա Սանդուի վարկանիշը տատանվում է 35 տոկոսի սահմանի մոտ:

Սակայն, նրա հակավարկանիշն է՛լ ավելի մեծ տոկոսի է հասնում:

Որպեսզի Սանդուին հեշտ լինի վերընտրվել, արևմտյան կենտրոնները մի շարք քայլերի են դիմել.

Առաջին

Հրապարակավ խոսք են տվել մոլդովացիներին, որ Սանդուի ընտրվելու դեպքում ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 1.8 մլրդ դոլարի չափ օգնություն:

Երկրորդ

Որպեսզի Սանդուն չունենա մրցակից, նրա բոլոր հակառակորդների վրա քրեական գործեր են բացվել: Իսկ նրա գլխավոր մրցակցին՝ ռուսամետ համբավ ունեցող Իլոն Շոռին ոչ միայն հեռացրել են երկրից, այլև նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Շինծու գործեր են բացվել նաև նախկին նախագահ Դոդոնի դեմ:

Ավելին, անդրկուլիսային գործողությունների միջոցով գրեթե կազմալուծել է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործնեությունը

Երրորդ

Մոլդովայի ԶԼՄ-ների գրեթե 90 տոկոսը հրաժարվում է ներկայացնել ընդդիմադիր գործիչների ելույթները:

Չորրորդ

Մոլդովայի մուտքը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե փակ է եղել դրսի համար:

Այսինքն, հենց արտաքին սահմանին, երկիր մտնող օտարերկրացին պիտի հիմնավորի, թե ինչու է եկել Մոլդովա և ինչ նպատակով:

Այս քայլով իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծել երկրում, որտեղ ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հասարակ մարդիկ զգուշանում են իշխանության հանդեպ քննադատական խոսքից:

Այսպիսով, Արևմուտքի ջանքերով, այդ երկրում փաստացի պարալիզացվել է ըմդդիմության գործնեությունը, որպեսզի ոչ պոպուլյար Սանդուն կարողանա հեշտ հաղթանակ տանել այս ընտրության ընթացքում:

Եվ վերջապես, որպեսզի Սանդուի հաղթանակը «լեգիտիմ» բնույթ ունենա, Շոռի քաղաքական ուժին օրենքից դուրս են հայտարարել, իսկ մյուս, ավելի «հարմար» ընդդիմադիր ուժի՝ սոցիալիստների քիչ թե շատ հայտնի մոլդովական ծագում ունեցող գործիչների վրա քրեական գործեր են կարվել:

Արդյունքում, Սանդուի գլխավոր հակառակորդն է դարձել ծագումով ոչ թե մոլդովացի, այլ գագաուզ Ստոյանոգլոն։

Գագաուզներն այդ երկրում ազգային փոքրամասնություն են հանդիսանում: Ընդ որում, իրենց քանակը Մոլդովայում մոտ 150 հազար է:

Հասկանալի է, որ մոտ 3 մլն-անոց Մոլդովայի քաղաքացիները գագաուզ նախագահ չեն ընտրի: Ինչպես Վրաստանում հայ կամ ադրբեջանցի նախագահ չեն ընտրի:

Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը շահավետ է Սանդուին: Ինչը նշանակում է, որ Սանդուից դժգոհ զանգվածները կամ չեն գնալու ընտրության, կամ էլ ընտրելու են այլ թեկնածուի, որը հավասար է Սանդուին աջակցելուն:

Եվ այս իրավիճակը Բորելը համարում է «դեմոկրատիայի օրինակ», երբ այդ երկրի դժգոհ հատվածը իրականում զրկված է իրական ընտրությունից:

Հենց այդպիսին են տեսնում մոլդովական դեմոկրատիան Արևմուտքում, քանզի իրենց համար ԵՄ-ի տարածքից դուրս ապրում են ոչ թե արժանապատիվ քաղաքացիներ, այլ «մանրադրամներ», որոնց պիտի օգտագործել Արևմուտքի շահերի համար:

Վրաստանը՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների շեմին

Ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանում իսկական նախընտրական պայքար է ընթանում: Այստեղ ընդդիմադիր ուժերին չեն արգելում, շինծու գործեր իրենց վրա չեն կարում:

Վրաստանում չկան գործիչներ, որոնք ունեն մեծ վարկանիշ, սակայն ստիպված չեն թաքնվել երկրից դուրս, ինչպես, որ Մոլդովայում է:

Եվ հենց այդ պատճառով էլ Վրաստանի իրավիճակը Արևմուտքին անհանգստացնում է: Բորելը չի տեսնում Մոլդովայի ակնհայտ ավտորիտար դրսևորումները և ուզում է տեսնել մի բան Վրաստանում, որն իրականում բացակայում է:

ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է ընդամենը 33 տարի, սակայն այսօր ականատես ենք, թե ինչպես է կայանում «նոր ԽՍՀՄ»-ը՝ ի դեմս այսօրվա արևմտյան հայտնի կառույցների:

Բորելն այդ իմաստով, ոչնչով չի տարբերվում նախկին ԽՍՀՄ-ի այն գործիչներից, որոնք ժամանակին մածունը համարում էին սև:

Ցավոք պիտի ընդգծենք, որ Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսի գործը, ինչպես ասում են՝ «ապրում և ծաղկում է»:

Դրա վկայությունը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ հնչող գնահատականներն են Եվրոպայից և ԱՄՆ-ից:

Արևմուտքի այս երկդիմի մոտեցումը տեսանելի է նաև Հայաստանի վերաբերյալ, ինչի ականատեսն ենք մենք:

Դա նշանակում, որ չնայած ԽՍՀՄ-ը վերացել է, սակայն նրա ուրավականը «ապրում և ծաղկում է», սակայն բոլորովին այլ տեղերում:

Ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հայտնի ասույթը, որ «վիշապին սպանողը ինքն է դառնում վիշապ», եթե վիշապին վերացնելով՝ պահպանվում է վիշապիզմը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 170 անգամ
Լրահոս
ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am