Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի ենթարկել միգրանտներին, ովքեր սպանում են ԱՄՆ քաղաքացիներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, հայտնում է NBC News-ը։
«Ես կոչ եմ անում մահապատժի ենթարկել ցանկացած միգրանտի, ով սպանում է ամերիկացի քաղաքացուն կամ իրավապահ մարմինների աշխատակցին», - ասել է Թրամփը Նևադայի Ռինո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
