«Չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է… Լսե՛ք, Սերժ Սարգսյանի թողած հսկայական ժառանգությունը հատ-հատ մսխել, տվել եք թշնամուն». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս մեր քաղաքական դաշտում ու քաղաքականացված հանրության մոտ մի ցցուն տենդենց եմ նկատել․ ուրեմն՝ հենց էլ շոշափելի անելիք ու խոսելու թեմա չի մնում, բոլորի վեկտորները՝ միջնադարյան տրուբոդուրների սինխրոնությամբ, միանգամից վեկտորվում են դեպի «նախկինները», ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը։ Սա արդեն զավեշտալի է, քանի որ, իրենց լեզվով ասած՝ «իրենք արդեն գաղտնազերծվել են»։

Ուրեմն՝ էս տենդենցի մեջ հետաքրքրականն այն է, որ այս թեման տիրաժավորվում է որոշակի ապոլիտիկ դեմքերի կողմից, որոնք կամ չեն գիտակցում իրենց ասածի բուն բովանդակությունն ու հնարավոր հետևանքները, կամ ուղղակի իշխանությունից պատվեր են ստացել ու փորձում են թեման արհեստական մեծացնել։ Ես հասկանում եմ, որ էս մարդիկ, անկախ իրենց կարգավիճակից ու հանրային դիրք-հեղինակությունից կարող են նիոկլիզմով վարակված լինեն, բայց էդ ամեն ինչը չափ ու սահման ունի, չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է։

Էս պատվեր կատարողները միմյանց հետ շատ սինխրոն ու պասերով են խաղում՝ մեկը ասեղն է, մյուսը՝ թելը։ Ամբողջովին Նիկոլի տակ պառկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ու քաղաքական գնահատակններ հնչեցնել ՀՀ նախագահների հասցեին կամ, իրենց արևին՝ խորհրդատվական կենտրոնի դերակատարում կատարել։

Ենթադրում եմ, որ էս հրամանն իջեցվել է ուղիղ Նիկոլայից, որպեսզի թեման աստիճանաբար բացի ու հետագա գործողությունների համար իրենց համար ֆրոնտ ստանա։

Ինձ շատ հետաքրքում ա, որ սրանք անընդհանտ արագ-արագ հա դավաճանությունից են խոսում, հասկանո՞ւմ են կամ գիտակցում են, որ գեղից մարդ կա, ու իրենց բոլորի քայլերն ու արած-ասածը փայլուն հիշում են՝ սկսած դեսպանական հաճույքներն ու մնացած պետական արտոնությունները։

Էդ որ ասում եք՝ «թող Սարգսյանն ու Քոչարյանը քաղաքականությունից դուրս գան», դուրս գան, որ ձեր նման լուզերները գա՞ն, թե՞ «ռասկալդը» նենց ա, որ պտի «ընդդիմադիր» սեգմենտը ռեբրենդինգ արվի ու դրա համար հստակ թիրախներ կան։

Ճիշտ ա, ձեզ անհայրենիք ու անարժեք ուժեր են պետք, որ երկիրին ու ազգին ոնց ցանկանանք՝ ձևախեղեք, դրա համար էլ ՀՀԿ-ն դարձրել եք առանձքային նշանակետ:

Լսե՛ք, Սերժ Սարգսյանի թողած հսկայական ժառանգությունը՝ երկու հայակական պետությունները, միջազգային կապերը (CEPA-ի մասին առանձին կխոսեմ), պետության վարկանիշը, մշակույթն ու գիտնությունն էլ ձեզ նվեր (այդ թվում էդ ձեր շատ սիրած «80-ականների զենքերը») հատ-հատ մսխել ու տվել եք թշնամուն (ի դեպ՝ զենքերն էլ փակած պահեստներով եք տվել, սա հատուկ եմ շեշտում էն դժվար հասկացողների համար)։

Ժողովուրդ ջան, էս երկիրը ծնկի են բերել սրանց նման դավաճան անհայրենիքները։ Ասեմ, որ էս գրածս կարդալու համար հավաքվեք Նիկոլի կոշիկը լիզելու, ասածներիս մասին իրար հետ մի հատ տեղը-տեղին խորաթա կենեք»։

 

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am