Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը: