Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները

Վրաստանում իշխանության և Բայդենի ամերիկյան վարչակազմի միջև հակասությունն այն աստիճանի է հասել, որ կողմերն արդեն իրար դեմ բաց քաղաքական պատերազմ են հայտարարել:

Օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպումը: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։

Այս քայլը ամերիկացիները բացատրում են իբր Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող «հակաարևմտյան ուղու պատճառով»:

Ի պատասխան դրա՝ «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի անդամ և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իրակլի Կոբախիձեի հրավերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելությանը չեղարկելը համարել է «անլուրջ քայլ»:

Ըստ Պապուաշվիլիի՝ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են վրացական ընդդիմության անմխիթար վիճակի մասին։

«Հաջորդ օրը նրանց ուղարկած հրավերը հետ է կանչվել։ Այս պահվածքը լուրջ չէ։ Առաջին հերթին, դա վիրավորանք է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար, որը մենք տեսանք այս վարչակազմի պահվածքում»,-նշել է այդ երկրի ԱԺ նախագահը:

«Եթե ​​նույնիսկ ինքը՝ Բայդենը գա Վրաստան և ուղղակիորեն ներքաշվի նախընտրական արշավին, ոչինչ չի օգնի այս արմատական ​​ընդդիմությանը»,-այսպես արձագանքեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախագահի ընդունելությանը հրավիրված հրավերի չեղարկմանը։

«Օտար ուժերը փորձում են տարբեր քարոզարշավներ ծրագրել հենց դեսպանատներում, ինչ անել և ինչպես... Նայեք ներկայացված արմատական ​​ընդդիմադիր սպեկտրին, նրանք մարդկանց հետ չեն խոսում, նախընտրական քարոզարշավ են իրականացնում դեսպանատներում և օտարերկրացիների համար։ Այս երկրի ապագան ու ճակատագիրը որոշում է վրաց ժողովուրդը։ Անցյալ է դարձել այն ժամանակը, երբ դրսից հրահանգներ էին ստացվում, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Վրաստանի իշխանությունները գործում են վրաց ժողովրդի ցուցումներով. մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը։ Չի լինի և չի կարող լինել «երկրորդ ճակատ»՝ կրկին հաշվի առնելով երկրի շահերը, և երկիրը չի միանա պատժամիջոցներին»,-ասել է Կալաձեն։

Վրաստանի իշխանությունների հռետորաբանության նման փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ ներկայիս վրացական իշխանությունները պատրաստվում են գրեթե ամբողջովին խզել հարաբերություններն ամերիկյան գործող վարչակազմի հետ, քանի որ վերջիններս արդեն բաց և կոպիտ ձևով նախընտրական քարոզ են իրականացնում՝ հօգուտ ընդդիմության:

Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ ճակատագրական բնույթի են լինելու հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքներն այդ երկրի համար:

Այդ օրը պարզ կդառնա, թե ինչ վիճակում կհայտնվի Վրաստանը և որ ուղղով կզարգանա այդ երկրի վեկտորը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am