Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub

MediaHub-ը գրում է.

Դպրոցահասակ ծնողների համար հերթական սկանդալն այս անգամ մայրենիի 3-րդ դասարանի դասագիրքն է, որի դարձերեսին պատկերված ՀՀ դրոշը կրակի մեջ է։ Այս մասին առաջինը բարձրաձայնել է Անի Ազատյանը։ Սոցիալական ցանցում հղում կատարելով Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍ նախարարությանը՝ գրել է․ «Եթե գիրքը տպագրված լիներ մեր թշնամի երկրում, միգուցե կհասկանայինք։ Ի՞նչ է նշանակում դասագրքի կազմին պատկերված հայկական դրոշի այրվելը։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ունե՞ք արդյոք որեւէ մեկնաբանություն»։

MediaHub-ի հետ զրույցում Անին ասաց, որ պարզաբանման համար հեշտ տարբերակ են մտածել։

«Պատասխանատուները մեկը մյուսի վրա է բարդում՝ թե «տպագրական վրիպակ է»։ Ես պարզապես ուզում եմ իմ երեխաներն ապրեն ու կրթվեն հզոր հայրենիքում, որտեղ աչքի լույսի պես են պահում ու պահպանում պետական խորհրդանիշները։ Ես հասկանում եմ, որ ապսուրդ երկրում ենք ապրում, բայց կան որոշակի չափորոշիչներ, որ պետք է պահպանվեն։ Վատ բանն այդ տարիքի երեխաների մոտ ընդօրինակվում է, արժեհամակարգի խնդիր կա, պետական խորհրդանիշներին պետք է վերաբերվեն ամենայն սրբությամբ»,- նշեց Անի Ազատյանը։

Նախորդ երկուշաբթի գիրքը ստանալուց հետո Անին տանն ուսումնասիրել ու զարմացել է կրակի մեջ այրվող եռագույնի պատկերից։ Որպես մտահոգ ծնող նա «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում գտել է հեղինակին, նրան հարցեր ուղղել, որը, սակայն, չի բավարարել իրեն։

«Վաչագան Սարգսյանը 2 լուսանկար էր տեղադրել, որից առաջինն իր առաջարկած տարբերական է, առանց դրոշի, իսկ 2-րդ տարբերակում դրոշն այրվում է։ Հարց եմ ուղղել Վաչագան Սարգսյանին, որտեղ նա մեղադրել է տպարանին, որ վերջիններս խեղաթյուրել են իրենց առաջարկած տարբերակը։ Հրատարակչությունն էլ իր հերթին է մեկնաբանել է թե՝ «դա տեխնիկական վրիպակ է», որը նույնպես չի բավարարում մեզ։ Անընդունելի է։ Կարելի էր գրքի շապիկը փոխել, հետո տրամադրեին դպրոցականներին։ Ես հասկանում եմ դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց անիմաստ ծախսերը կարելի է կրճատել, միայն թե այրվող դրոշը չհայտնվեր գրքի դարձերեսին»,- նշեց մեր զրուցակիցը։

Արդեն մեկ շաբաթ է այս հարցը քննարկվում է սոցիալական մեդիայում, սակայն, որևէ լուծում դեռ չեն գտել։

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am