Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի խափանման միջոցը փոխվեց․ կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կայացել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է գտնվել 2023թ․ փետրվար ամսից՝ առ այսօր։

Արարատ Միրզոյանի մահափորձի վարույթից՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանի վարույթում է, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Գործով արդեն հարցաքննվել են առանցքային վկաները՝ Միրզոյանի անվտանգության աշխատակիցները, որոնք, թեև պատմել են այդ օրը տեղի ունեցած դեպքերը, որևէ կերպ չեն հիշատակել սույն գործով ամբաստանյալին։ Առհասարակ՝ այս գործով որևէ վկա չի նշում, որ դեպքի ժամանակ տեսել է ամբաստանյալին։ Այսօրվա նիստում ևս նախատեսված էր դատակոչված երկու վկաների հարցաքննությունը, որը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ վկաները երկրում չեն գտնվում։ Հաջորդիվ, պաշտպանության կողմը բարձրացրեց՝ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ նշելով, որ գործով վկաներն արդեն հարցաքննվել են, հետևաբար, կալանքի հիմքերը՝ նրանց նկատմամբ հնարավոր ազդեցության՝ վերացված են, ուստի, միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը։ Դատարանը որոշեց մասամբ բավարրարել միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին «Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք՝ պետական մարմինը թույլ է տվել 2027–ից ավելի վատ որակի ջուր մատակարարել» (video) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում են ձյան առատ տեղումներ (video) «Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը Զրկել այդ իրավունքից Սամվել Կարապետյանը 9 ամիս կալանքի տակ է, 9 ամիս անարդարություն է (video) Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին․ Գեղամ Մանուկյանը «մերկացնում է» (video) Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ Հելոբիթ ֆինանսական բուրգը վերադարձել է նոր անվամբ․ Արփինե Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Պետությունը պարտավոր է դրսում ապրող իր քաղաքացիների ընտրելու հնարավորությունն ապահովել Բացառիկ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի «գաստրոլներից»․ Արմեն Աշոտյան (video) Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով «Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տավուշի մարզի առանցքային նշանակության ջրամբարը ճահճացել է. Գառնիկ Դանիելյանը կադրեր է հրապարակել ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ինչ եղանակ է սպասվում Իրանում ընթացող զինված հակամարտությունը կարող է դառնալ ՄԱԿ-ի համար «վերջի սկիզբը» Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռը երկնքում բախվել է ԱՄՆ ՌՕՈՒ համանման ինքնաթիռի ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին «Վերջ, կինոն պրծավ». տիրադավները որոշել են. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am