Երևանում սրվել է աղբահանության խնդիրը: Լուսանկարներն արել եմ անձամբ 15 րոպե առաջ Ավանում: Նույն ահազանգերն են գալիս նաև այլ վարչական շրջաններից ու արդեն մի քանի օր շարունակ: Այս 6 ամսվա ընթացքում եկել եմ այն համոզմունքին, որ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ոչինչ անել: Նույն աղբահանության օրինակը: Հաստատ ուզում են չէ, որ աղբը հավաքվի, նենց չի որ երևանցիներից մուռ են հանում, բայց չեն կարողանում: Ի դեպ, լուսանկարներից երկուսում այն հայտնի աղբամաններն են, որոնք մայթի մեջտեղում են դրված ու որոնց հարցը Ավինյանը հանձնարարել էր լուծել: Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել: Թարմացում. լուսանկարներ ուղարկեցին նաև Աջափնյակից և Նոր Նորքից, վիճակը նույնքան վատ է:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը