Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ: Իրականում պատշաճ հագուստ կրելու, սեփական ոճն ունենալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետներին` ոճաբաններին, դիզայներներին, որոնք կոչված են ստեղծելու գրագետ կերպարներ, հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական գործիչների, պատգամավորների, առավել եւս` երկրի առաջին դեմքի մասին:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոփոխություն արեց իր իմիջում` իր հագուկապին ավելացնելով գլխարկ` կեպի: Դրանով նա նախ հայտնվեց Գյումրիում, որտեղ մարդիկ եզրակացրին, որ Գյումրվա կոլորիտին մոտ լինելու փորձ է արել նա: Բոլորը լավ հիշում են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկին` Վարդան Ղուկասյանին, ով առանց կեպիի ոչ մի տեղ չէր գնում:

Գյումրիից հետո Փաշինյանը նույն գլխարկով տարբեր հանդիպումների է մեկնում, աշխատանքային այցելություններ կատարում մարզեր: Համացանցում մարդիկ քննարկում են դա, ոմանք կարծում են, որ կեպին նախընտրելու պատճառն այն է, որ այն համարվում է ադրբեջանական գլխարկ` հատկապես շատ են կրում ռուսական շուկաներում աշխատող ազերիները, դրանց Ռուսաստանում անվանում են aзербайджанская кепка:

Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, ում մենք հիշում ենք Մարզահամերգայինի բեմում Եվրոպայի առաջնության բացման ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու ակցիայից, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի գլխարկից հիմնականում կրում են վրացիները եւ ադրբեջանցիները, սակայն չի կարելի ասել, թե նման գլխարկներն ադրբեջանական են։

«Ասել, որ կա մի կոնկրետ երկիր, որտեղ բոլորը նման կեպկաներ են կրում, որից վարչապետն է կրում, սխալ է, ես կոնկրետ նման երկիր չգիտեմ, սակայն դրանք ավելի տիպիկ են կովկասյան երկրների ժողովուրդներին` Վրաստան, Ադրբեջան: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այդ գլխարկներն ունեն ադրբեջանական ծագում: Ադրբեջանն այդքան լուրջ երկիր չէ, որ իր սեփական գլխարկն ունենա: Եթե շատ խորությամբ ուսումնասիրենք, ապա նման գլխարկներն ավելի շատ ամերիկյան ոճով են ու գնում են դեպի Չիկագո: Ադրբեջանն իր ողջ պատմության ընթացքում այդքան չկա, որ հասնի գլխարկներին: Գուցե չեմ բացառում, որ այդ գլխարկներն ասոցացնում են կովկասյան ժողովուրդների հետ», – ասում է Նիկոլյանը:

Իսկ որպես ոճաբան՝ ի՞նչ գնահատական կտա Նիկոլ Փաշինյանի կերպարին, նրա հագուստներին, գլխարկին։

«Կոնկրետ գլխարկների առումով չեմ կարծում, որ եթե նա ղեկավար է, ապա չի կարող գլխարկներ կրել, սակայն եթե կոնկրետ ոճի մասին ենք խոսում, ապա ինձ դուր չի եկել այն, ինչ տեսել եմ կադրում: Ես առհասարակ նրա ոչ մի քայլին չեմ հետեւում, սակայն չեմ էլ կարծում, թե ինչ-որ բան կարող էր դրանից ավել լինել: Իմ կարծիքով, մասնագիտական խորհուրդ չի եղել, իրեն դուր է եկել, գլուխը մրսել է, գլխարկ է դրել, բայց թե ով է խորհուրդ տվել, կամ՝ առհասարակ կա՞ նման մարդ, որ նրան նման խորհուրդներ է տալիս, ես այդպես չեմ կարծում:

Այստեղ հարցը ճիշտ մատուցման մեջ է: Կա հագնվելու էթիկա, որին պետք է քաղաքական գործիչները հետեւեն: Դա հագնվելու պրոտոկոլ է, որին պետք է հետեւեն երկրի ղեկավարներն ու նրանց կանայք: Պրոտոկոլն էլ ունի իր կրիտերիաները, մեկը պահում է, մյուսը չի պահում: Կան մասնագետներ, որոնք զբաղվում են երկրի ղեկավարների իմիջով: Մեր երկրում չգիտեմ` կա՞ն այդպիսիք, թե՞ չկան»,- եզրափակեց ոճաբանը»:

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am