«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականը

Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։

Օրվա իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է խոստացել հետևյալ բանաձևերով՝

1․Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, տնտեսական հրաշք,

2.Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն, սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների բացում, տնտեսական հրաշք։

Երկու դեպքում էլ «տնտեսական հրաշքի» նյուվասյուկիստական խոստումը կար, որպեսզի պողոսների ստամոքսային բնազդը գերակայեր պետության գաղափարին։

Այդ կետերի գինն էլ է սահմանվել։ Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից փաստացի հրաժարում։ Ադրբեջանի մասով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։

Այլ դետալներ էլ կան գնային քաղաքականության մեջ, բայց հիմնականը սա է։

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գնի մեջ պահանջում են նաև «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները» և ընդհանրապես՝ Սևանն ու Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի երբ մեզ վրա թքում են, մենք ասենք՝ անձրև է գալիս, երբ մեզ սպանում են, մենք ասենք, որ դա խաղաղության նախանշանն է։ Այլ կերպ ասած՝ նա հայ ժողովրդին առաջարկում է ավելի խաղաղասեր դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ագրեսիվության դիմաց։ Ու որքան շատ է պաշտոնական Երևանը խոսում խաղաղությունից, այնքան շատ է սկսում կրակել Բաքուն ու այնքան կոշտ են դառնում Անկարայի նախապայմանները։

«Խաղաղության դարաշրջանը» թարգմանաբար նշանակում է պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր։ Փաշինյանն առաջարկում է ձեռքերը վեր պարզած ու բաց ձեռքերով ընդառաջ գնալ թուրք–ադրբեջանական օրակարգին ու ․․․ հույս ունենալ, որ թշնամիները բարի կգտնվեն։

Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է իրեն քվե տված քաղաքացիների հետ պայմանագրի պայմանները։ Ասում է՝ 2021–ի արտահերթ ընտրությունների ժամանակ ես ձեզ խաղաղություն ու բարգավաճում էի խոստացել՝ Ադրբեջանին ու Թուրքիային արվելիք զիջումների դիմաց, բայց ասեմ, որ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ․․․ ամեն դեպքում պետք է զիջեմ։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին ու ՀՀ քաղաքացիներին ասում է, որ ապագա չկա ու ինքը ժամանակ է ձգում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն արագ տարհանվեն Հայաստանից։ Ինքն այդ ընթացքում մսխում է ՀՀ բյուջետային ու այլ միջոցները, նպաստում սեփական շրջապատի ոչ թավշյա հարստացմանը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողնելով Ռուսաստանի ու Իրանի վրա և անձնական–իշխանական հարցերով ապավինելով Թուրքիայի բարեհաճությանը։

Իսկ սահմանին ու Արցախում կրակում են։ «Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականն է պտտվում Հայոց աշխարհում։ Նիկոլի «խաղաղասիրությունը» մահաբեր է։

Հ․Գ․։ ՔՊ–ականները և հատկապես դրա օտարերկրյա գործակալական թևի ներկայացուցիչները հիմա մի թեզ են շրջանառում, թե բա՝ 30 տարի առաջ սխալվել ենք, որ Արցախի հետևից ենք ընկել, թե բա՝ Ղարաբաղյան 1–ին պատերազմում հաղթանակն էլ անիմաստ էր, պետք էր մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի տակ ու լավ ապրել։ Այսինքն՝ «մենք ոչինչ ենք ու զոհվել ենք հանուն ոչնչի»։ Գործակալները է «հիմնավորվում» են անվերջ զիջումների գնալու անհրաժեշտությունը՝ «հանուն կյանքի»։

Եվ այսպիսի ձևակերպումներ է օգտագործում ու կյանքի անգինությունից խոսում մահաբեր նախարարը, ով Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատում․ դրանք դրսին են կրակում, սա թիկունքից է հարվածում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am