Կառավարության չոբանները եւ հովիվների դեֆիցիտը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 22-ի նիստը սկսել է խորհրդարան անցած ընդդիմադիրներին ուղղված շնորհավորանքներով: «Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության»:

Փաշինյանը նշել է, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ. «Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյունքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային»:

Այս տողերն ընթերցելուց ես չեմ, դուք եք, ասեք ինչ ախտորոշել պացիենտին: Փաշինյանը, իսկապես, ադեկվատության խորը դեֆիցիտ ունի կամ իրեն ինչպես կասեն շլանգի տեղ է դրել:
Սկսենք վերջից՝ արդյոք ընտրություններով հաղթահարվեց ճգնաժամը: Եթե նկատի ունի, որ հետընտրական զարգացումներ չկան եւ ընտրությունների արդյունքներից դժգոհ ու այն կասկածի տակ դրած ուժերը իր պես նոր Մարտի 1 չեն ուզում սարքել, ապա՝ այո, այս առումով նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամը հաղթահարված է, պարզապես արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամի աշխարհագրությունն է փոխվել, հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի կենտրոն՝ Երեւանից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Երասխ, ու եթե Փաշինյանի համար դժվար է ընկալել, թե ինչ անդառնալի հետեւանքների կարող է հանգեցնել ներքաղաքական լարումը, ապա դա իր խնդիրն է: Սակայն ճգնաժամը ոչ թե վերացել է, այլ խորացել: Եւ, ի վերջո, չպետք է մոռանալ ՀՀ այն հազարավոր քաղաքացիներին, որոնց համարը պայքարը չի ավարտվում մանդատով եւ ինչ որ պահից Փաշինյանի իշխանության համար կարող են սպառնալիք դառնալ:

Առավել զավեշտալի է համերաշխ ապրելու նրա կոչը: Միայն անգերազանցելի ցինկն իրեն կարող է թույլ տալ ընդդիմադիրների նկատմամբ մուրճային քաղաքականություն, հետապնդի ընդդիմադիրներին, ընտրություններից հետո ում կարողանա կալանավորի, օրինակ, Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածուներին բանտերն է լցրել, իսկ հետո խոսի փոխադարձ հարգանքի ու կառուցողականության մասին:

Սակայն Փաշինյանը կառավարությունում միակը չէ, ով կորցրել է իրականության զգացումը, իր առաքիչ նախարար Վահան Քերոբյանը նույն օրը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել, ասելով՝ Հայաստանում աշխատատեղերի դեֆիցիտ կա, անգամ նախրապանի՝ չոբանի պակաս, եւ հարցը լուծում են արտերկրից չոբաններ բերելով: Կարելի էր ասել՝<<նո քոմենթ>> , բայց հարցի լուծման փոքրիկ հուշում սրտացավ նախարարին, պարոն Քերոբյան, եթե Հայաստանի անգրագետ չոբաններին չտեղափոխեիք կառավարություն եւ ամեն մեկին մի պաշտոնի չնշանակեիք, այս ոլորտում, հաստատ, դեֆիցիտ չէր առաջանա:

Անի Սահակյան

դիտվել է 986 անգամ
Լրահոս
Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ» Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Ադրբեջանցիներն արդեն Հայաստան իրենց գալն են նշում․ Ալիկ Ալեքսանյան Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ» Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք» ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» 200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ» Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am