Ահազանգ. մանկական հիվանդանոցում կորոնավիրով վարակված երեխա կա
![Ահազանգ. մանկական հիվանդանոցում կորոնավիրով վարակված երեխա կա](/timthumb.php?src=/disc/12-03-20/7350f397bc928cbf7092e731432da8da.jpg&w=708)
hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ “Սուրբ Աստվածամայր” Բժշկական Կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15- ամյա երեխա կա:
Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ: Տղային կորոնավիրոսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:
Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյում գտնվող մյուս երեխաների համար: