Իրականում մենք գիտենք՝ ինչ է կատարվում.Հոգլանդը՝անհասցե հայտարարությունների մասին

Mar 27, 2017 Comments Off on Իրականում մենք գիտենք՝ ինչ է կատարվում.Հոգլանդը՝անհասցե հայտարարությունների մասին

«Կարևոր է, որ երկու կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակում լինի քաղաքական կամք՝ վերադառնալու բանակցություններին , որ հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորում։ Դա ղեկավարների և ժողովուրդների գործն է, ինչպես ապրել խաղաղության մեջ և ինչպես հասնել բարեկեցությա։ Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանին ու կարգավորում գտնել»,Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝պատասպանելով հարցին,թե ինչու են Մինսկի խմբի հայտարարությունները անհասցե։

Ասացիք թիրախային չենք ներկայացնում մեր հայտարարությունները, բայց մենք իրականում գիտենք, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Հաշվի առեք, որ մենք միջազգային միջնոդներ ենք, մենք պետք է մի փոքր տարածություն պահենք , որպեսզի մի կամ մյուս կողմին չնեղացնենք:

«Մենք ուզում ենք, որ այն բաց մնա, և մենք մշտապես նկատի կունենանք այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն բևեռել, բայց պետք է միշտ զգուշավորություն հանդես բերել այն խոսքում, որը մենք հնչեցնում ենք հրապարակավ, նույնիսկ, եթե փակ դռների ետևում նշում ենք ու գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասաց, թե «փակուղի» բառը չի սիրում, ուստի կասի, որ բանակցային գործընթացը դանդաղել է։ Ուստի, նրա խոսքով, իրենք՝ համանախագահներն, ասում են, որ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «Նախ՝ ԱԳ նախարարները պետք է նստեն, լուրջ և ազնիվ միասին խոսեն, նախապատրաստեն հիմք նախագահների հանդիպման համար։ Չեմ կարծում, որ այս պահին կա որևէ դետալ, որևէ մանրամասն, որը կցանկանայինք կողմերից մեկին ներկայացնել, մենք ցանկանում ենք ներկայացնել այն պայմանները, որի ներքո կողմերն իրենց կրկին հարմարավետ կզգան, միմյանց հետ կխոսեն, կբանակցեն, հենց դա է կարևորը, էականը։ Նույնիսկ, եթե մարդիկ խոսում են պատերազմի մասին, դա վատթարագույն լուծումն է»,- ասաց համանախագահը։

Սոնա Դավթյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: