Մխիթարյանը`«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը

Mar 09, 2017 Comments Off on Մխիթարյանը`«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր կհանդիպեն «Ռոստովը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հայաստանի հավաքականի և «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում:

Here’s how will line up in Russia this evening…

  • 4,1704,170 Retweets

  • 2,8982,898 likes

  • Հիշեցնենք,որ ավելի վաղ խոսվում էր այն մասին,որ- Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ խաղին: Նա չի խաղա նաև Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Բորնմուտի» հետ հանդիպմանը:

    Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ  հանդես է գալիս ռուսաստանյան թիմի դեմ մրցավեճում: Հանդիպումը բաց կթողնեն Ուեյն Ռունին, Լյուկ Շոուն եւ Բաստիան Շվայնշտայգերը: Էրիկ Բային մրցավեճին չի մասնակցի որակազրկման պատճառով:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: