Ովքե՞ր են ռեյտինգային ընտրակարգով պայքարելու Գեղարքունիքի մարզում

Mar 05, 2017 Comments Off on Ովքե՞ր են ռեյտինգային ընտրակարգով պայքարելու Գեղարքունիքի մարզում

Ներկայացնում ենք ընդգրկող Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8  ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին․

 

Ազատ Դեմոկրատներ

Դավիթ Ծաղիկյան-ԱԴ անդամ է, Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ-ում է աշխատում․ վարորդ է։

Աննա Հովհաննիսյան-ԱԴ անդամ, չի աշխատում։

Ռոստոմ Մալխասյան-ԱԴ անդամ, Միկրորինգ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է։

 

ՀԱԿ-ՀԺԿ

Անահիտ Սաղաթելյան-անկուսակցական, Փաստաբանների պալատի անդամ է։

Մուրադ Հովհաննիսյան-ՀԺԿ անդամ, Նորակերտի հիմնական դպրոցում ուսուցիչ։

Արամ Մանուկյան-ՀԺԿ անդամ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազությունների ինստիտուտի ամբիոնի վարիչ։

Արտակ Նալբանդյան-ՀԱԿ անդամ, չի աշխատում։

 

Ելք դաշինք

Մկրտիչ Մակարյան-ԼՀԿ անդամ, «Նոր Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն։ Մասնագիտությամբ իրավաբան է։

Գնել Սանոսյան-ՔՊԿ անդամ, Արտաքին տնտեսական կապերի համալսարանի դասախոս։

Կարինե Խաչատրյան-«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի հատուկ մանկավարժ։

Մելինե Հայրապետյան-ՔՊԿ անդամ, Էյչ-Քոն ՍՊԸ-ի տնօրեն։

 

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Ալեքսան Ասլանյան-ՀԿԿ, չի աշխատում։

Հովհաննես Արիստակեսյան-ՀԿԿ, չի աշխատում։

Խաչատուր Բարսեղյան-ՀԱՄԿԿ, թոշակառու։

Ռադիկ Հարությունյան-ՀԿԿ Մարտունի շրջկոմի առաջին քարտուղար։

 

Հայկական վերածնունդ կուսակցություն (նախկին ՕԵԿ)

Գոռ Ստեփանյան-ՀՎԿ անդամ,  Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարարության տրանսպորտային տեսչության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի բաժնի գլխավոր մասնագետ։

Կարո Սեւանյան-ՀՎԿ, անհատ ձեռներեց։

Գարսեւան Սաղաթելյան-ՀՎԿ, ՀՀ ԱԺ փորձագետ։

Սիմոն Հակոբյան-ՀՎԿ, ՀՎԿ երիտասարդական միության նախագահ։

Ռիտա Խաչատրյան-ՀՎԿ, Վարդենիսի ծննդատան նորածնային բուժքույր։

 

Հայ հեղափոխական դաշնակցություն

Իշխան Սաղաթելյան-ՀՅԴ, Բնապահպանության նախարարի խորհրդական։

Արտաշես Նիկոյան-ՀՅԴ, Գեղարքունիքի փոխմարզպետ։

Հրածին Հարությունյան-ՀՅԴ, Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցչուհի։

Ահարոն Բադալյան-ՀՅԴ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ։

Մելիք Ներսիսյան-ՀՅԴ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Սեւանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ։

 

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք

Գայանե Բաղդասարյան-«Ժառանգություն», Գյումրու բժշկական կենտրոնում է աշխատում, մասնագիտությամբ հոգեբան է։

Աղվան Պողոսյան-«Համախմբում», «Երիտասարդների կողքին» շարժման նախագահ, Համախմբում կուսակցության երիտասարդական միության նախագահ։

Գուրգեն Մելքոնյան-անկուսակցական, Ազատամարտիկների միության անդամ։ Պաշտպանության նախկին փոխնախարար։ Արցախյան պատերազմի մասնակից, Հատուկ գնդի վաշտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ։

Մամիկոն Սայադյան-«Ժառանգություն», Նորադուզի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ։

 

Ծառուկյան դաշինք

Սողոմոն Սողոմոնյան-ԲՀԿ, չի աշխատում։

Վարդան Բոստանջյան-ԵՊՀ պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ։ Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակի տասնյակում է։

Թամարա Մկրտումյան-ԲՀԿ, «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի ուսուցչուհի։

Աշոտ Մարտիրոսյան-ԲՀԿ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի հերթափոխի ղեկավար։

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Ռաֆիկ Գրիգորյան-Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ։

Կարեն Բոթոյան-ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ։

Հակոբ Հակոբյան(Թունելի Հակոբ)-ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ: ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Աննա Նիկողոսյան-ՀՀԿ, Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն։

Գեղամ Հովեյան-ՀՀԿ, Վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետ։

Ռուզաննա Հակոբյան-անկուսակցական, Գավառի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Արամ Եգանյան-անկուսակցական, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: